Մոսկվայի հարավում 300 մարդ է տարհանվել պայթյունի վտանգի պատճառով. ԶԼՄ-ներ
INTERNATIONAL NEWSՄոսկվայի հարավում մոտ 300 մարդ է տարհանվել պայթյունի վտանգի պատճառով: Այդ մասին հայտնում է Russia Today-ը՝ վկայակոչելով «360» հեռուստաալիքին:
Ինչպես հեռուստաալիքին հայտնել է արտակարգ ծառայությունների աղբյուրը, տարհանումն իրականացվել է Մոսկվայի Լենինսկայա Սլոբոդա փողոցի շենքերից մեկում:
ТАСС-ը, վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին, հայտնել է, որ մարդիկ տարհանվել են «Օմեգա Պլազա» բիզնես կենտրոնից:
«Նախնական տվյալներով՝ անանուն զանգ է ստացվել շենքում տեղադրված պայթուցիկ սարքի մասին: Պայթյունի վտանգի պատճառով Լենինսկայա Սլոբոդա, 19 հասցեով շենքից տարհանվել է մոտ 300 մարդ»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Դեպքի վայրում աշխատում են օպերատիվ ծառայությունները, այդ թվում ծառայողական շներով կինոլոգները:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



