Դոնեցկում ուկրաինական ռազմական ուղղաթիռ է կործանվել
INTERNATIONAL NEWSՈւկրաինական «Մի-2» ռազմական ուղղաթիռը կիրակի ընկել է Դոնեցկի շրջանի Մալինովկա բնակավայրի շրջանում:
Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն` վկայակոչելով Ուկրաինայի ՊՆ մամլո ծառայության հաղորդագրությունը, ուղղաթիռի անձնակազմը զոհվել է: Նախնական վարկածներից մեկի համաձայն` ուղղաթիռի վթարը տեղի է ունեցել էլեկտրահաղորդիչ գծերի հետ բախման հետևանքով:
Ինչպես ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ, ներկայում ուղղաթիռի կործանման վայրում որոնողափրկարարական խմբի մասնագետներն են աշխատում՝ ավիավթարի պատճառները պարզելու և զոհվածների մարմինները հայտնաբերելու ուղղությամբ:
«Մի-2»-ի բնութագրության համաձայն` ուղղաթիռի անձնակազմը մեկ օդաչուից է բաղկացած: Ուղղաթիռը կարող է նաև 9 ուղևոր կամ մինչև 8 զինծառայող տեղափոխել:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



