Գևորգ Ղազարյանի վնասվածքը լուրջ է
SPORTԱԱ-2018-ի ընտրական փուլի` Ղազախստանի հետ տնային հանդիպման առաջին րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը վնասվածք էր ստացել և փոխարինվել:
ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում հավաքականի բժիշկ Կարեն Ստեփանյանը հայտնել է, որ հայ ֆուտբոլիստի վնասվածքը բավականին լուրջ է: Նախնական հետազոտությամբ Գևորգի մոտ ախտորոշվել է ծնկի խաչաձև կապանների մասնակի պատռվածք և մենիսկի վնասվածք: Գևորգ Ղազարյանի ոտքն այժմ գիպսի մեջ է:
Նա արդեն վաղը կմեկնի Գերմանիա` հետազոտության: Ամենայն հավանականությամբ, նա կենթարկվի վիրահատության:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



