Բրեդ Փիթը հանուն երեխաների մտադիր է հաշտվել Անջելինա Ջոլիի հետ
PHOTOԴերասաններ Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը կես տարի առաջ հայտարարեցին, որ ամուսնալուծվում են։ Նրանց կյանքում բարդ իրադրություն էր ստեղծվել, քանի որ զույգը համաձայնության չէր գալի ոչ երեխաների խնամակալության հարցում, ոչ էլ անշարժ գույքի բաժանման։
Spletnik-ը գրում է, որ ժամանակն անցնում է ու կրքերը ևս հանդարտվում են։ Այժմ Հոլիվուդի նախկին ամենագեղեցիկ զույգը փորձում է հաշտության կամուրջներ գտնել։ Աղբյուրը հայտնում է, որ Փիթը մտադիր է հաշտվել նախկին կնոջ հետ։
«Չնայած, որ Անջելինան մեծ ցավ է պատճառել Բրեդին, նա մտադիր է հաշտվել նախկին կնոջ հետ՝ հանուն երեխաների։ Երեխաների բարօրությունն այս աշխարհում ամենակարևորն է Բրեդի համար։ Նա հասկանում է, որ Անջելինայի հետ հարգալից հարաբերությունները լավագույնն է, ինչ նա կարող է անել երեխաների համար»,- նշել է աղբյուրը։
Հիշեցնենք, որ 2016 թվականի սեպտեմբերի 19-ին Անջելինան ապահարզանի է դիմել։ Նա ու Բեդն ամուսնացած էին 2 տարի և ավելի քան 12 տարի հարաբերություններ ունեին։