Արարատի մարզում սանիտարական միամսյակ է
SOCIETY Մարտի 13-ից ապրիլի 13-ն Արարատի մարզում հայտարարվել է սանիտարական միամսյակ: Հաշվի առնելով ձյունառատ եւ տեւական ձմեռը, ապա ձնհալի հետեւանքով առաջացած աղբի կուտակումները՝ այս օրերին «Արտաշատի կոմունալ-տնտեսություն» ՓԲԸ-ն վաղ առավոտից սկսում է մաքրման աշխատանքները եւ ավարտում ուշ երեկոյան: Գործի են դրվել մաքրող-հարթեցնող մեքենաները, մղանները: Առավոտվա լռությունը խախտում են ջրցան մեքենաները: Արդեն ավարտվել են Արտաշատի Երեւանյան, Աթարբեկյան, Օգոստոսի 23, Ներսիսյան, Աճառյան փողոցների մաքրման աշխատանքները : «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հիշյալ ընկերության տնօրեն Գագիկ եւ բրիգադավար Իշխան Ավետիսյաններն ասացին, որ ամեն օր է մաքրվում Արտաշատ քաղաքը, բայց միամսյակի ընթացքում աշխատողներն ավելի հետեւողական են: «Միամսյակի ընթացքում անհրաժեշտ է ազգաբնակչության ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ իրենք էլ աջակից լինեն, ունենան իրենց ակտիվ մասնակցությունը` հետագայում իրենց իսկ շրջապատը մաքուր պահելու նպատակով»,-ասացին նրանք:
Լայնածավալ աշխատանքներ են ընթանում նաեւ Արարատ եւ Վեդի քաղաքներում, որտեղ մաքրվել ու բարեկարգել են Վազգեն Սարգսյանի եւ արցախյան նահատակների հիշատակին կառուցված հուշակոթողները, հարդարվել է դրանց շրջակայքը: Շուտով կսկսվեն կանաչապատման աշխատանքները, կտնկվեն ծառեր, կկատարվեն առվակների մաքրման աշխատանքներ:
Մարզի քաղաքային եւ գյուղական բոլոր համայնքներում միամսյակին մասնակցում են նաեւ դպրոցականները, բուժամբուլատորիաների եւ անհատ ձեռնարկությունների աշխատողները, ՀԿ-ների ներկայացուցիչները: Արարատում, Արտաշատում, Վեդիում, ինչպես նաեւ Մասիսում խստաշունչ ձմեռվանից հետո արդեն գործում են ցայտաղբյուրները: Բոլոր քաղաքային ու գյուղական համայնքների փողոցներն ապահովված են գիշերային լույսերով: Միաժամանակ, մաքրվել են ջրատարները, որոնք առատ ձնհալից հետո կարող էին հեղեղման պատճառ դառնալ սեփական տներում ապրող բնակիչների համար:
Օգոստոսի 23 փողոցում՝ մարզպետարանի եւ քաղաքապետարանին հարող հրապարակում կատարել են փոսային վերանորոգման աշխատանքներ: Շուտով կսկսվեն կանաչապատման եւ ծաղկապատման աշխատանքները, որոնք վերջնականապես մեզ մոռացնել կտան ձյունառատ եւ տեւական ձմեռն ու նրա պատճառած անախորժությունները:
Լիլիթ Մաճկալյան
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



