Տղամարդկանց դավաճանության նախանշանները
PHOTOԱնգլուհի Սառա Սայմոնդսը, ով իրեն համարում է «տղամարդկանց դավաճանությունների թագուհի», այժմ հրաժարվել է նախկին կյանքից և բացել է «Կանանց դպրոց», որտեղ իգական սեռի ներկայացուցիչներին սովորեցնում է ինչպես պայքարել տղամարդկանց դավաճանությունների դեմ:
Ահա և նրա խորհուրդներն այն մասին, թե երբ կարելի է վստահ լինել, որ ամուսինը դավաճանում է:
1.Ամուսինը լարվում է հաղորդագրություններ կամ զանգեր ստանալիս: Նա հանկարծ ցանկանում է միայնակ խանութ գնալ կամ հաճախ է գնում ավտոմեքենայի մեջ բենզին լցնելու:
2.Երբ ամուսինը թաքցնում է բջջայինը, այն բաց չի թողնում ձեռքից նույնիսկ լոգարան գնալիս, ջնջում է զանգերի ցուցակը և հաղորդագրությունները:
3.Նա մշտապես պատճառ է փնտրում հյուրանոցի համարում միայնակ մնալու՝ լողափ գնալու փոխարեն:
4.Ամուսինը հանկարծ որոշում է մարմնամարզությամբ զբաղվել: Յուրաքանչյուր առավոտ նա կես ժամով դուրս է գալիս վազելու, իհարկե՝ միայնակ:
5.Դուք պատրաստվում եք ընթրելու գնալ ռեստորանում, իսկ ամուսինն արդեն վաղուց պատրաստ է և ասում է, որ ձեզ կսպասի ներքևում՝ բարում:
6.Նա նախաճաշից, ճաշից կամ ընթրիքից հետո սկսել է մշտապես գնալ լողավազանում լողալու կամ գործնական կարևոր զանգեր կատարելու: