Ապրիլի 7-ից կգործարկվեն Երևանի բոլոր շատրվաններն ու ցայտաղբյուրները
SOCIETYԵրևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը, Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ընկերությանը, «Վեոլիա Ջուր» ընկերությանն ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է աշխատանքներ տանել ապրիլի 7-ից մայրաքաղաքի բոլոր ցայտաղբյուրների և շ ատրվանների գործարկման ուղղությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչությանը և վարչական շրջանների ղեկավարներին էլ հանձնարարվել է նախապատրաստել և ներկայացնել ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության օրվա տոնական միջոցառումների ծրագիրը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



