Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Վերջերս հայրիկ եմ դարձել, դրանից մեծ հաճույք աշխարհում չկա. Վրեժ Կիրակոսյան

LIFE

Life.panorama.am-ի զրուցակիցն է «Մշակույթի պետական քոլեջի» տնօրեն, երգիչ Վրեժ Կիրակոսյանը:

-Վրեժ, մեր զրույցը ուզում եմ սկսել՝ խոսելով այս շրջանում Ձեր պասիվ գործունեությունից: Ինչն է պատճառը, որ արդեն երկար ժամանակ է էկրանային դադար եք վերցրել:

-   Արվեստագետի կյանքում լինեում են էտապներ, որոնք Տիրոջ կողմից կարգավորվում են: Այո, հիմա էկրանային դադարի շրջան է իմ կյանքում, բայց, փոխարենը, ակտիվ ընթացք է ընտանիքում եւ «Մշակույթի պետական քոլեջում»: Վերջերս հայրիկ եմ դարձել, ու աշխատում եմ ժամանակիս մեծ մասը նվիրել երեխայիս, իսկ դրանից առավել մեծ հաճույք աշխարհում չկա: Միաժամանակ՝ աշխատանքս քոլեջում բավականին ծանրաբեռնված է, որին զուգահեռ հասցնում եմ նաեւ որոշ ստեղծագործական գործունեություն ծավալել՝ քոլեջի երեխաների հետ մեկնում եմ տարբեր երկրներ, միջազգաին մրցույթներում ներկայացնում ենք մեր երկիրը, նման միջոցառումներում նաեւ որպես ժյուրի եմ ներկայանում: Իհարկե, կարող եմ որոշ քայլեր ձեռնարկել նաեւ էկրաններին, սակայն չեմ ուզում խառնվել այն միօրինակությանը, որը կա այսօր երաժշտական արվեստում: Ես ունեմ իմ ձեռագիրը, ինձ ճանաչում են որպես դասական երաժշտության մարդ, ուստի կցանկանամ այնպիսի ճանապարհներ հարթվեն, որ կարողանամ դասական արվեստը զարկ տալ մեր երկրում:

-Մտավախություն չունե՞ք, որ երկարատեւ լռությունը կարող է Ձեզ մոռացության մատնել:

-  Ինչ, խոսք, որքան շատ ես հեռուստատեսությամբ երեւում, ստեղծագործական գործունեություն ծավալում, այնքան պոպուլյար ես դառնում, հետեւաբար նոր առաջարկներ ու հեռանկարներ ես ունենում: Չեմ կարծում, որ բոլորովին մոռացության մատնվեմ, բայց չեմ էլ պատրաստվում շատ երկար լռել: Հաճելի է, երբ դուրս եմ գալիս փողոց, գրեթե բոլորն էլ ճանաչում են, հարցնում ու հետաքրքրվում, որից հասկանում եմ, որ պարտավոր եմ շարունակել ու ներկայացնել իմ արվեստը: Միաժամանակ, հասկանալի է, որ տեսահոլովակներ նկարահանելն ու էկրաններին անընդհատ լինելը միջոցներ է պահանջում: Երբ ընտանիք ես ունենում ու պարտավորություն ես զգում՝ հոգալու ընտանիքիդ կարիքները եւ չունես հարուստ ազգական, ապա միջոցներդ գերադասում ես հենց ընտանիքիդ բարօրությանը ուղղել: Ինչեւէ, հուսամ գործունեությունս ավելի ակտիվ կազմակերպելու համար միջոցներ կգտնվեն:

-Վրեժ, նկատեցիք, որ ասպարեզը միօրինակ է, ինչը Ձեզ հաճելի չէ: Հետաքրքիր է, ըստ Ձեզ, ինչպես կարելի է բարձրացնել այսօրվա հայկական շոու բիզնեսի մակարդակը:

-  Մի լավ ժողովրդական խոսք կա՝ «Ձուկը հոտում է գլխից»: Ցավալի է, բայց այսպես է: Երբ ես նկարահանեցի իմ առաջին տեսահոլովակը եւ ամեն ինչ պատրաստ էր պրեմիերայի համար, հեռուստաընկերությունները բավականին կլորիկ գումարներ էին ուզում՝ տեսահոլովակս իրենց եթերում պտտացնելու համար: Իհարկե, այդ ժամանակ ես կարող էի վճարել, բայց հրաժարվեցի: Չէ որ, ես դրանով ոչ կոմերցիա էի անում, ոչ էլ Ռոսինիի ստեղծագործությունը երգելու էի ինչ-որ մեկի հարսանիքին: Այսինքն՝ հեռուստաընկերությունների համար կոնկրետ խնդիր կա, թե ինչպիսի՞ երաժշտության են նրանք նախապատվություն տալիս: Օրինակ, վերջերս Հանրային հեռուստաընկերության աշխատանքն ինձ շատ է դուր գալիս, այն իսկապես շատ է մաքրվել ու կարգավորվել: Ինչ խոսք, ես չեմ ասում, որ հեռուստաընկերությունները ամբողջ օրը դասական արվեստ պետք է ցուցադրեն, բայց դա էլ է պետք, ինչը կբարձրացնի նաեւ ոլորտի ու ժողովրդի մակարդակը: Ես շատ եմ հարգում մեր Մշակույթի նախարար Ա. Ամիրյանին, նա իսկապես մշակույթը զարգացնող անձ է ու վստահ եմ, որ շատ շուտով նա մեծ փոփոխություններ է իրականացնելու:

-Հիմա «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվում է «X-Factor» նախագիծը: Հենց այս նախագծի շնորհիվ դուք հայտնի դարձաք, միակն էիք, որ ձեռք բերեցիք պայմանագիր «Sony music» ընկերության հետ: Հետաքրքիր է՝ հետեւո՞ւմ եք նախագծի այսօրվա ընթացքին ու ովքե՞ր են Ձեր ֆավորիտները:

-   Իհարկե, հետեւում եմ: Այս պահի մասնակիցներից երկուսին եմ նախապատվությունս տալիս: Ճիշտ է՝ շատ կցանկանայի, որ այս տարի խումբ հաղթեր, բայց իմ ֆավորիտ խումբը շատ շուտ դուրս մնաց: Իսկ այսօրվա գործող մասնակիցներից շատ եմ հավանում Տյոմին եւ Աբրահամ Խուբլարյանին: Նրանք երկուսն էլ ինձ համար բավականին տարբերվող են. Տյոմը շատ խարիզմատիկ տղա է, ունի լավ ձայն ու լավ է ներկայացնում իր տվյալները, իսկ Աբրահամը շատ ուժեղ է՝ որպես ոկալիստ, թեեւ աճելու տեղ էլ շատ ունի:

-Ի դեպ՝ «Sony music» ընկերության հետ համագործակցությունը շարունակվո՞ւմ է:

-   Այո, շարունակվում է, մենք աշխատում ենք միասին, եւ այս տարի հետաքրիքր, նոր ու անսպասելի իրավիճակներում կներկայանանք: Բայց գաղտնիքներ այլեւս չեմ բացի:

-Վրեժ, վերջում կցանկանամ խոսել նաեւ ընտանիքի մասին: Ինչպիսի՞ն է կյանքը հայրիկի կարգավիճակում:

-  Սա անհասկանալի մի բան է, որը բառերով հնարավոր չէ նկարագրել: Սա մի աշխարհ է, որը պարգեւ է Աստծո կողմից: Մի շատ լավ խոսք կա՝ «Երեխաները Աստծո ժառանգներն են»: Իսկապես, երբ նայում ես երեխայիդ, միայն ուզում ես Տիրոջը շնորհակալություն հայտնել, որ նման հարստություն է նվիրել ինձ, որը գոյի շարունակություն է: Ուզում եմ խորհուրդ տալ բոլորին ամուսնանալ ու շատ բալիկներ ունենալ: Ինքս էլ չեմ պատրաստվում մեկով բավարարվել: Ես ու կինս շատ երեխաների մասին ենք երազում:

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns