Հանձնարարվել է պատշաճ տեսքի բերել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից տարածքը
SOCIETYԵրևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ աշխատակազմի համապատասխան վարչություններին, ծառայություներին և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին հանձնարարվել է Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվան՝ Ապրիլի 24-ին ընդառաջ համապատասխան աշխատանքներ տանել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքի բարեկարգման, սանիտարական մաքրման և պատշաճ տեսքի ապահովման ուղղությամբ:
Հանձնարարվել է նաև քննարկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից անտառ-պուրակը համաքաղաքային առաջիկա ծառատունկի շրջանակում նոր տնկիներով համալրելու հնարավորությունը: Բացի այդ, հանձնարարվել է հուշահամալիրի հարակից տարածքի ոռոգման ցանցը ևս նախապատրաստել գործարկման:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



