Րաֆֆի Հովհաննիսյանը հերքում է Հայաստանից ու քաղաքականությունից հեռանալու մասին լուրերը
POLITICS«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հերքում է լուրերն այն մասին, թե պատրաստվում է հեռանալ քաղաքականությունից և Հայաստանից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը Րաֆֆի Հովհաննիսյանն անարդադարձավ լուրերին, թե պատրաստվում է հեռանալ քաղաքականությունից և Հայաստանից, ինչի համար պատրաստվում է վերականգնել ԱՄՆ-ի քաղաքացիությունը և հենց դրա համար դաշինքի համամասնական ցուցակում 11-րդ համարն է:
«Իրականությանը չեն համապատասխանում այդ լուրերը, որ ես պատրաստվում եմ հեռանալ երկրից, քաղաքականությունից կամ պատրաստվում եմ վերականգնել ԱՄՆ քաղաքացիությունը: Մեղմ ասած` դա ոչ ճշմարիտ է»,- ասաց Հովհաննիսյանը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



