Ռոստրոպովիչի միջազգային փառատոնը մեկնարկում Է նրա ծննդյան 90-ամյակի օրը
SOCIETY Սանկտ-Պետերբուրգի ֆիլհարմոնիայի ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը՝ Յուրի Թեմիրկանովի ղեկավարությամբ, մարտի 27-ին կբացի Մստիսլավ Ռոստրոպովիչի 8-րդ միջազգային փառատոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է երաժշտի դուստրը՝ փառատոնի գեղարվեստական ղեկավար Օլգա Ռոստրոպովիչը: Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում երեկոյան կհնչեն Սիբելիուսի եւ Ռավելի ստեղծագործությունները:
Փառատոնի ծրագիրը կվերաբերի լեգենդար թավջութակահարի համար թանկ չորս երկրների՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Ֆրանսիային եւ Ճապոնիային: «Այս տարի ես իմ առջեւ խնդիր եմ դրել կապել այն չորս երկրները, որոնք հատուկ տեղ են զբաղեցրել իմ հոր կյանքում ու սրտում՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը Ֆրանսիան եւ Ճապոնիան»,-ասել Է Ռոստրոպովիչը: Նա հիշեցրել Է, որ Միացյալ Նահանգներում երաժիշտը 17 տարի գլխավորել Է Վաշինգտոնի ազգային սիմֆոնիկ նվագախումբը, Ֆրանսիան Ռոստրոպովիչի եւ նրա տիկնոջ՝ Գալինա Վիշնեւսկայայի երկրորդ հայրենիքն Է դարձել Էմիգրացիայի տարիներին, իսկ Ճապոնի այում թավջութակահարը քանիցս ելույթ Է ունեցել եւ սիրել Է նրա մշակույթը:
Մարտի 29-ին եւ 30-ին Մոսկվայում եւ մարտի 31-ին Պետերբուրգում ելույթ կունենա Վաշինգտոնի ազգային սիմֆոնիկ նվագախումբը (ԱՄՆ), որի կազմում նվագում են «Ռոստրոպովիչի ժամանակաշրջանի» երաժիշտները: «Ես արդեն երկու տարի աշխատում եմ այդ նախագծի վրա: Հորս հոբելյանի առթիվ շատ կարեւոր Էր նրա նվագախումբը, որը նա այնպես սիրում Էր»,-նշել Է փառատոնի գեղարվեստական ղեկավարը:
Ապրիլի 2-ին փառատոնի շրջանակներում ելույթ կունենան «Գրեմմի» մրցանակի դափնեկիր, ջութակահար Մաքսիմ Վենգերովը եւ դաշնակահարուհի Պոլինա Օսետինսկայան. նրանք կկատարեն Բրամսի ստեղծագործությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



