Կատարյալ սեքսի «թշնամիները»
PHOTOՄասնագետները քնելուց առաջ խորհուրդ չեն տալիս որևէ բան ուտել, քանի որ սեռական հարաբերության ժամանակ` արդեն բուն գործողության անցնելիս, զուգընկերներից մեկը կարող է այնպիսի հոգնածություն եւ քնելու ցանկություն զգալ, կամ փքվածություն ու ստամոքսի խանգարում ունենալ, որ սավանների մեջ շուռումուռ գալու հեռանկարը կորցնում է իր ողջ հմայքն ու միջին սեքսի վերածվում:
Մասնագետները խորհուրդ են տալիս հետեւյալ 5 հակաաֆրոդիզիակ ուտեստներից խուսափել:
1. Լոբի
Այս առողջարար` բջջանյութով եւ հակաօքսիդանտներով հարուստ ուտելիքը միաժամանակ նաեւ ուժեղ հակաաֆրոդիզիակ միջոց է համարվում` գազաստեղծ հատկությունների շնորհիվ:
2. Շոկոլադ
Այս համեղ ուտեստը աֆրոդիզիակ է համարվում: Այն օրգանիզմում խթանում է սերոտոնինի, էնդորֆիններոի, դինորֆինների ու էնկեֆալինների արտազատումը: Մասնավորապես կանանց մոտ այն կարող է նաեւ հոգնածության զգացում եւ լիբիդոյի անկում առաջացնել:
3. Տապակա
Տապակած ուտեստները ոչ միայն առողջության, այլ նաեւ` սեքսի համար են վնասակար, քանի որ դրանց մեջ առկա ճարպերը կարող են տղամարդու եւ կնոջ լիբիդոյի նշանակալի նվազեցման պատճառ դառնալ:
4. Ադի-բուդի
Այս ուտեստը ևս տղամարդկանց մոտ կարող է սեքսի արգելակ դառնալ: Պատճառը կրկին քիմիկատներն են, որոնք կարող են պարկերից, վառարանից կամ թավայից անցնել:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: