Դավիթաշենի կամրջից նետվել սպառնացող քաղաքացուն տեղափոխել են անվտանգ գոտի
SOCIETYԵրևանի Դավիթաշենի կամրջից նետվել սպառնացող քաղաքացուն ԱԻՆ փրկարարները տեղափոխել են անվտանգ գոտի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Նրա հետ աշխատել են մասնագետները, որոնց հաջողվել է համոզել տղամարդուն չդիմել նման քայլի:
Ավելի վաղ, փրկարարական ծառայություն մարտի 27-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել՝ նետվելով Դավիթաշեն կամրջից: Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



