Yerevan, 15.June.2026,
00
:
00
BREAKING


Իշխանությունները շարունակում են երկրի տնտեսությունը «ցեխի ու ջրի» միջով տանել. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Առայժմ տեղական մակարդակում չկա այն հարցի պատասխանը, թե սոցիալիստական հասարակարգից անցումը դեպի կապիտալիստականի ինչպիսի ցավալի հետևանքների է բերել նախկին ԽՍՀՄ–ի երկրների ներկա տնտեսությանը: Եվ եթե որոշ երկրներում հաջողվել է «պահպանել» խորհրդային կարգերի ժամանակներից ժառանգություն մնացած պետական սեփականությունը, ապա որոշ երկրներ էլ ընտրելով ազատական տնտեսություն կառուցելու բարդ ու խրթին ճանապարհը, անցած 25 տարիներին ստիպված եղան անցնել բազում փորձությունների, «ցեխերի» ու «ջրերի» միջով:

Եվ այս ճանապարհին թե որ երկրին ինչ փորձություն բաժին ընկավ, այլ խոսակցության թեմա է, բայց որ բոլոր երկրներում էլ պետական սեփականությունն իրենցով արած «սեփականատերերի» ստվար մասը դարձան իշխանական կերակրատաշտին մոտ կանգնած անձինք, փաստ է:

Բայց հանուն անկեղծության նշենք, որ որոշ փորձագետների կարծիքով` լիբերալ–ազատական գաղափարախոսությունը, փիլիսոփայական հերթական կատեգորիաներից է, որը լոկ հորինվել է ժամանակակից մարդկանց կառավարելու համար: Սակայն այդ գաղափարախոսության «հաղթանակի» համար նախ հարկավոր է ազատական մտածողություն ունեցող, բայցև օրենքի տառը հարգող քաղաքացիական հասարակություն ձևավորել: Բայց, առանց նման անհատներ ունենալու խոսել որևէ երկրում ազատական տնտեսական հարաբերությունների հիման վրա երկրի տնտեսությունը զարգացնելու մասին, կնշանակի, որ խոսում ենք մի բանի մասին, որով խաբում ենք թե՛ մեզ և թե՛ շրջապատին:

Միջազգային որոշ փորձագետների կարծիքով` ազատական գաղափարախոսությամբ դաստիարակված անհատների միջոցով կարելի է ինչպես ծաղկեցնել երկրի տնտեսությունը, այնպես էլ խորտակել այն, քանի որ ազատականները մշտապես կարողանում են իրենց գաղափարախոսությունը «փաթաթել» հասարակության վզին: Եվ այստեղ արդեն շատ կարևոր է, թե ազատականության ջատագովներն ու գաղափարակիրներն իրականում քաղաքական որ դաշտում են հանգրվանում:

Քաղաքագետների պնդմամբ` հասարակությունը զարգացնելու հիմնական խթանը տարբեր գաղափարախոսություն ունեցող հասարակական շերտերի միջև ներքին հակասություններ առաջացնելն ու զարգացնելն է: Իսկ ժամանակակից տնտեսական հարաբերություններում նման տարաձայնություններ առաջանում են սեփականատերերի և արդյունաբերողների երկու միանգամայն տարբեր խմբերի միջև: Եվ եթե կողմերի միջև համերաշխության մթնոլորտ է ձևավորվում, ապա երկրի տնտեսությունը սկսում է զարգանալ ու աճել: Հակառակ դեպքում երկրի տնտեսությունը դատապարտված է մատնվել կրախի:

Ասել է թե` ազատական տնտեսական հարաբերությունների ժամանակ ցանկացած երկրի ինչպես տնտեսության զարգացումը, այնպես էլ կործանումը, մեծապես կախված է տվյալ երկրի սեփականատերերի և արդյունաբերողների գիտակցական մակարդակից: Ու կախված այն հանգամանքից, թե պետականության հանդեպ ինչպիսի վերաբերմունք ունեն կողմերը հենց այդ ուղղությամբ էլ ընթանում է ազատական տնտեսական հարաբերությունների կողմնակիցների կառուցած երկիրը:

Իսկ հեղափոխությունները, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա տեղի են ունենում մարքսիստական գաղափարախոսության այն թեզի հիման վրա, որում ասվում է, որ հեղափոխությունները տեղի են ունենում այն ժամանակ, երբ վերևները հասկանում են, որ նախկին ձևերով այլևս հնարավոր չէ կառավարել երկիրը, իսկ ներքևներն այլևս չեն ցանկանում նախկինի նման ապրել:

Ի դեպ, երբ այսօր ողջ աշխարհը կանգնած է ազատ շուկայական հարաբերությունների ստեղծած դիլեմայի առաջ և մտածում է, թե ինչպես պետք է մի քանի «ընտանիքի» ձեռքում կուտակված աշխարհի կապիտալի անցնցում վերաբաշխումը կազմակերպել, որը նաև հնարավորություն կտա ոչ միայն համաշխարհային տնտեսությունը լճացումից փրկել, այլև՝ անհամաչափ կուտակած կապիտալի համահարթեցում իրականացնել, իսկ Հայաստանը շարունակում է այդ ուղիով գնալ:

Եվ այս պայմաններում, երբ ողջ աշխարհը զբաղված է ազատական տնտեսության ստեղծած թակարդներից ազատվելով, չգիտես ինչու հայոց իշխանությունները շարունակում են գնալ հենց այդ ճանապարհով: Բայց ժամանակն է հասկանալ, որ երկրի տնտեսությունը զարգացնելու համար ոչ թե պետք է մյուսների անցած ճանապարհի թափոնները հավաքելով առաջ գնալու մասին երազել, այլ հետևել ժամանակակից համաշխարհային մարտահրավերներին և փորձել զարգանալ երրորդ՝ սեփական ազգային տնտեսական մոդելի ու գաղափարախոսության ստեղծման և ներդրման ճանապարհով:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future