Աֆղանական բանակն ազատագրել է թալիբների գրաված Կունդուզ քաղաքը
INTERNATIONAL NEWSԱֆղանստանի զինված ուժերն ազատագրել են այս շաբաթ ավելի վաղ «Թալիբան» շարժման զինյալների կողմից գրավված Կունդուզ քաղաքը: Այդ մասին, հոկտեմբերի 1-ին հաղորդել է Reuters-ը:
Գործակալության տվյալներով՝ անվտանգության աֆղանական ուժերը վերջին ժամերին խոշոր հարձակողական գործողություն են անցկացրել ծայրահեղականների դեմ եւ ներկայում վերահսկում են քաղաքի հիմնական մասը:
Աֆղանստանի կառավարական ուժերը թալիբներից Կունդուզի ազատագրման գործողությունն սկսել էին սեպտեմբերի 29-ին: Սեպտեմբերի 30-ին Կունդուզի մերձակայքում «Թալիբան» շարժման զինյալների հետ մարտի մեջ են մտել ՆԱՏՕ-ի հատուկ նշանակության ուժերը: ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը նույնպես հարվածներ են հասցրել ծայրահեղականների դիրքերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



