Հարավային Կորեան կանգնեցրել Է «Կորի» ԱԷԿ-ի միջուկային ռեակտորը
INTERNATIONAL NEWSՀարավային Կորեան կանգնեցրել Է «Կորի» ատոմակայանի միջուկային ռեակտորը՝ ճառագայթաակտիվ մնացուկների արտահոսի երկյուղների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 28-ին հայտնել Է Ռյոնհապ լրատվական գործակալությունը:
Ատոմակայանի չորրորդ ռեակտորը կանգնեցվել Է հավաքարանում ջերմակիրի՝ սառեցնող ազդանյութի մակարդակի բարձրացումից հետո: Ճառագայթման արտահոս տեղի չի ունեցել, եւ ինչպես պնդում են, 950 մեգավատ հզորությամբ ռեակտորը եւ ատոմակայանն ինքն անվտանգ են:
Հարավային Կորեայում ներկայումս գործում Է 23 միջուկային ռեակտոր, որոնցից առաջինը կառուցվել Է 1972 թվականին: Դրանք տալիս են երկրի ամբողջ ԷլեկտրաԷներգիայի մոտավորապես 30 տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



