6 պատմական հուշարձաններ, որոնք մինչ օրս շրջապատված են անլուծելի հանելուկներով
PHOTOՄեզանից հազար տարի առաջ ապրած մարդիկ երբեմն ստեղծել են այնպիսի կառույցներ, որոնք մինչ օրս անհավանական են թվում։ Այդ կառույցները այնքան վիթխարի են, որ մինչ օրս չի հաջողվում պարզել, թե ինչպես են մեր նախնիները կառուցել դրանք։
BlogNews-ը կազմել է այդպիսի կառույցների ցուցակ, որում տեղ են գտել 6 ամենախորհրդավոր պատմական կառույցները։
Սթոունհենջ, Անգլիա
Համաձայն անգլիական էպոսի՝ այս կառույցը ստեղծել է հրաշագործ Մերլինը, սակայն իրականում այն ստեղծվել է շատ ավելի վաղ, քան ենթադրաբար ապրել է հրաշագործը։ Հաստատ է միայն այն, որ գիտնականները չեն կարողանում հասկանալ, թե ինչպես են տեղափոխվել այդ վիթխարի քարերը, և թե ինչպես է օգտագործվել կառույցը։
Բաալբեկ, Լիվան
Վաղեմի քաղաքի ամենալավ պահպանված մասերից մեկը այս ահռելի տաճարն է։ Սակայն գիտնականները չեն հասկանում, թե ինչպես են հռոմեացիները կարողացել 1000 տոննա զանգվածով քարերը տեղափոխել և օգտագործել որպես կառույցի հիմք։ Շատերը պնդում են, որ հենց սա է Բաբելոնի աշտարակի հիմքը, սակայն իրականությունը դեռևս անհայտ է։
Տեռակոտա (կավից թրծված) բանակ, Չինաստան
Քին Շի Հունագի դամբարանում կան ձիերի և զինվորների ավելի քան 8000 արձաններ։ Չնայած որ սա հակասում է ավանդույթներին, նրանք հուղարկավորվել են իրենց կայսեր հետ միասին։ Ձեռագործ այս բանակը, որը կերտվել է ք.ա. 200 թվականին, աչքի է ընկնում անհավանական մանրամասներով, իսկ առավել տարօրինակն այն է, որ բոլոր զինվորները տարբերվող դիմագծեր և արտաքին տեսք ունեն։ 1970 թվականից սկսված պեղումների ժամանակ գիտնականները ստիպված են եղել չափազանց զգույշ լինել։ Այդ զգուշության հիմնական պատճառներից մեկն էլ անվտանգությունն է, քանի որ, լեգենդի համաձայն, կայսրին անդրշիրիմյան աշխարհ են ուղեկցել սնդիկի գետերը։
Նյուգրենջ, Իռլանդիա
Չնայած որ այս հուշարձանը հայտնաբերվել է 17-րդ դարում, դրա ուսումնասիրությունները սկսվել են հայտնաբերումից միայն 300 տարի անց։ Արդյունքում պարզվել է, որ կառույցն անթերի շրջան է, որն ավելի հին է, քան եգիպտական բուրգերը։ Շրջանի կենտրոնում դամբարան է կառուցված: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ արևադարձի օրերին դամբարանն ամբողջովին լուսավորվում է բնական լույսով։ Հին իռալանդական էպոսը պնդում է, որ հենց սա է էլֆերի և փորիների աշխարհ տանող դուռը։
Զատկի կղզու արձանները, Չիլի
Խաղաղ օվկիանոսում գտնվող այս փոքրիկ կղզու ողջ տարածով մեկ սփռված են հսկայական արձաններ։ Կան փաստեր, որոնց համաձայն՝ այս արձանները տեղափոխվել և շրջվել են։ Թե ինչպես է դա արվել, գաղտնիք է, քանի որ այս կառույցների հեղինակների հետնորդները բնաջնջվել են ստրկատիրական ժամանակաշրջանում։
Մեծ Սֆինքս, Եգիպտոս
Անապատում գտնվող այս հսկայական արձանը ամենամեծ հանելուկն է։ Կար վարկած, որ սա փարավոնների ձեռքի գործն է, սակայն պարզվել է, որ նրանք միայն վերականգնել են արձանը։ Գիտնականները չեն կարողանում ուսումնասիրել արձանը և դրա տակ եղած սենյակները պետական արգելքի պատճառով։