Yerevan, 13.March.2026,
00
:
00
BREAKING


Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտը գլխավորել է աշխարհի լավագույն բուհերի վարկանիշը

INTERNATIONAL NEWS

 Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտը գլխավորել է աշխարհի լավագույն համալսարանների վարկանիշը, որը կազմել է Times Higher Education (THE) բրիտանական հանդեսը:

Առաջին անգամ միանգամից 800 բուհերի ընդգրկող THE World University Rankings 2015-16 գլոբալ հետազոտությունը, որը հրապարակվում է 12-րդ անգամ, վերստին հավաստել է Միացյալ Նահանգների եւ Մեծ Բրիտանիայի բարձրագույն ուսումնական հաստատությունների գերիշխող դիրքը: Միեւնույն ժամանակ նրանց փոքր-ինչ հետ են մղել Շվեյցարիայի, Գերմանիայի եւ Նիդեռլանդների բուհերը, որոնց վերելքի շնորհիվ վարկանիշի առաջին երկու հարյուրյակում եվրոպական ուսումնական հաստատությունների թվաքանակն ամենամեծն է դարձել դրա ստեղծման պահից:

Կալիֆոռնիայի Փասադենա քաղաքում գտնվող մասնավոր հետազոտական համալսարանը հեղինակավոր վարկանիշը գլխավորել է հինգերորդ անգամ անընդմեջ, որը կազմելիս օգտագործվում է 13 ցուցանիշ, այդ թվում՝ գիտական հոդվածների հիշատակելիությունը, ինովացիաներում ներդրած ավանդը, հետազոտական գործունեությունից ստացվող եկամուտները, դասավանդման որակը, համալսարանի գլոբալության աստիճանը, այսինքն՝ լավագույն աշխատակիցների եւ օտարերկրյա ուսանողների ներգրավելու նրա հնարավորությունը:

Երկրորդ հորիզոնականում տեղավորվել է Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանը: Նրան հաջորդում են Ստենֆորդի համալսարանը (ԱՄՆ), Քեմբրիջի համալսարանը (Մեծ Բրիտանիա), Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը (ԱՄՆ), Հարվարդի համալսարանը (ԱՄՆ), Փրինսթոնի համալսարանը (ԱՄՆ), Լոնդոնի կայսերական քոլեջը (Մեծ Բրիտանիա): Ցյուրիխում գտնվող Շվեյցարիայի համերկրային տեխնոլոգիական ինստիտուտը զբաղեցրել է իններորդ դիրքը՝ դառնալով ԱՄՆ-ն կամ Մեծ Բրիտանիան չներկայացնող առաջին բուհը, որը կարողացել է թոփ 10-ում հայտնվել վարկանիշի ստեղծման պահից ի վեր: Առաջին տասնյակը եզրափակում է Չիկագոյի համալսարանը (ԱՄՆ):

Ընդհանուր առմամբ վարկանիշի 800 բուհերից 147-ն ԱՄՆ-ից են: Երկրորդ տեղում Մեծ Բրիտանիան է, որը ներկայացված է 78 համալսարաններով: Նրան հաջորդում են Ճապոնիան (41), Գերմանիան եւ Չինաստանը (37-ական), Իտալիան (34), Ավստրալիան (31), Ֆրանսիան (27), Իսպանիան եւ Կանադան (25-ական):

«Ցամաքային Եվրոպան, որտեղ ուժեղ դինամիկա են ցուցաբերել Շվեյցարիայի, Գերմանիայի եւ Նիդեռլանդների եւ 12 այն երկրների համալսարանները, որոնք այս տարի առաջին անգամ են հայտնվել այդ վարկանիշում, թուլացնում են անգլո-ամերիկյան համալսարանների գերիշխանությունը»,- նշել է վարկանիշի խմբագիր Ֆիլ Բեյթին:

Այս տարվա վարկանիշում Ռուսաստանը ներկայացնում են 13 բուհեր: Դրանց թվում առավել բարձր դիրքում՝ 161-րդ տեղում է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը, որն անցյալ տարվա վարկանիշի համեմատությամբ կարողացել է բարձրանալ 35 հորիզոնականով:

Ասիական տարածաշրջանում խառը պատկեր է դիտվում. Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի բուհերն ընդհանուր առմամբ զիջել են դիրքերը այն դեպքում, երբ Չինաստանի համալսարանները չեն կարողացել բարելավել իրենց դիրքը: Այդուհանդերձ, աշխարհի այս մասի ուսումնական հաստատությունները շարունակում են կարեւոր տեղ գրավել աշխարհի բաձրագույն կրթության էլիտայում: Ճապոնիան իր բուհերի ընդհանուր ներկայացուցչությամբ երրորդ տեղն է գրավում վարկանիշում: Ցուցակում տեղ են գտել ՉԺՀ-ի 38 բուհեր, Հարավային Կորեայի՝ 24 եւ Թայվանի՝ 24, Հնդկաստանի 17 բուհեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Safe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan