Ցավը մեղմացնելու բնական միջոց
LIFEՎերջին շրջանում անցկացված հետազոտությունների արդյունքում գիտնականները կարծում են, որ օրգանիզմի՝ ցավը չզգալու հնարավորությունը կարող է օգնել մարդկանց ավելի երկար ապրել։ Իսկ այն հիմնական մթերքը, որ արգելափակում է մարդու օրգանիզմի ցավի զգացումը բնական ճանապաչհով, չիլի պղպեղն է։

Վերջերս գիտնականները կարողացել են գտնել մարդու ցավային զգացումների եւ մահվան մեջ եղած կապը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ցավ զգալու կարողություն չունեցող մկները զարմանալիորեն առողջ են եղել։

Ըստ գիտնականների, այս մկները քաղցկեղի առաջացմանը ավելի քիչ են հակված եղել, ավելի լավ հիշողություն են ունեցել տարեց հասակում, առանց մարզանքների ավելի շատ կալորիա են այրել, եւ նրանց նյութափոխանակությունը եւ շաքարի յուրացման ունակությունը մնացել է այնպես, ինչպես երիտասարդ տարիքում։
Կենդանիները ենթարկվել են գենետիկ փոփոխությունների՝ ցավ չզգալու համար, այնինչ, չիլի պղպեղը՝ ցավ չզգալու բնական միջոց է։ Այս ամենը կատարվում է չիլի պղպեղի մեջ առկա կապսաիցինի շնորհիվ։ Կապսաիցինը օգտագործվում է բոլոր տեսակի ցավերը մեղմելու համար՝ սկսած արթրիտի ցավից մինչ նեվրոպաթիկ ցավեր կամ մաշկային հիվանդություններ, որոնք ունեն ցավոտ քոր, հայտնում են գիտնականները։
Բացի դրանից, չիլի պղպեղը նաեւ մարդկանց մոտ կարող է առաջացնել էյֆորիայի զգացում, երբ այն մեծ քանակությամբ է օգտաործվում։
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



