«Անվեհեր աղջիկն» Ուոլ Սթրիթում կմնա եւս մեկ տարի
SOCIETYՆյու Յորքի իշխանությունները որոշել են չհանել «Անվեհեր աղջկա» բրոնզե արձանը, որը երեք շաբաթ առաջ Ուոլ Սթրիթում կանգեցրել են «Գրոհող ցուլի» դիմաց: Այն պլանավորել Էին հանել ապրիլի սկզբին, բայց այն շատ Է դուր եկել զբոսաշրջիներին եւ քաղաքի բնակիչներին: Այժմ արձանը տեղում կմնա առնվազն մինչեւ հաջորդ փետրվար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Արձանը ներկայիս տեղում թողնելու որոշման մասին հայտարարել Է Նյու Յորքի քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոն: Աղջկա արձանը, որը մարտի 8-ին կանգեցվել Է որպես կանանց իրավահավասարության խորհրդանիշ, «շատ բան Է նշանակում Նյու Յորքի բնակիչների համար», ասել Է քաղաքագլուխը:
Ուրուգվայցի նկարչուհի Քրիստեն Վիզբալի ստեղծած արձանն Ուոլ Սթրիթում կանգնեցվել Է State Street Global Advisors ընկերության պատվերով: Ընկերությունում ասում են, թե այն պետք Է «խորհրդանշի ապագան», որտեղ չեն խախտվում կանանց իրավունքները:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



