Խորհուրդներ, որոնք կօգնեն երիտասարդ և էլեգանտ տեսք ունենալ 30-ից հետո (լուսանկարներ)
PHOTOՅուրաքանչյուր կին 30-ից հետո ձգտում է նորաձև տեսք ունենալ` մտածելով` արդյոք իր կերպարը չափազանց «աղջկական» կամ անհեթեթ չէ: Փաստ է, որ վարդագույն վանդակավոր կիսաշրջազգեստներն ու կիպ բլուզները չեն սազում 50-ն անց կանանց, ահա թե ինչու պետք է ուշադիր լինել ոճի ընտրության հարցում:
AdMe.ru-ն ուսումնասիրել է` ինչպես են հագնվում հայտնի կանայք երիտասարդ, բայց ոչ չափազանց աղջկական տեսք ունենալու համար:
Նշվում է, որ պարտադիր չէ մոռանալ մինի կիսաշրջազգեստների մասին և սկսել կրել բացառապես զուսպ ոճի կիսաշրջազգեստներ և թարմացնող գույներ. ճիշտ համադրությունների դեպքում կարելի է թույլ տալ կրել այն, ինչ ձեզ իրոք դուր է գալիս:
Պայուսակ և ուսապարկ. տձևությունը փոխարինեք խիստ ուրվագծերով
Տձև ուսապարկը կամ մեծ պայուսակը պարզեցնում են տեսքն ու դեռահասության հատկանիշներ հաղորդում կերպարին: Եթե անհրաժեշտ է շատ իրեր կրել ձեզ հետ, ընտրեք տարողունակ, բայց խիստ ուրվագծերով պայուսակ:
Կարճ տոպերը համադրեք բարձր գոտկատեղով կիսաշրջազգեստների և տաբատների հետ
Կարճ տոպերը միշտ նորաձև են, սակայն կազմվածքի յուրահատկությունները ոչ բոլորին են թույլ տալիս նման հագուստ կրել: 30-ից հետո այս տոպերը նախընտրելի է կրել բարձր գոտկատեղով կիսաշրջազգեստների և տաբատների հետ, որպեսզի պորտը փակ լինի: Ընդ որում՝ այս համադրությունը տեսականորեն գեղեցկացնում է մարմնի համամասնությունները` երկարացնելով ոտքերը:
Ագրեսիվ սեքսուալ ոճը փոխարինեք «խելացի» սեքսուալությամբ
30-ն անց կանայք կարող են իրենց թույլ տալ «խելացի» սեքսուալության ոճը, սակայն լանջաբացվածքը, խոր կտրվածքով բլուզները և կարճ կիսաշրջազգեստները չպետք է համադրվեն մեկ կերպարում, այլ օգտագործվեն առանձին-առանձին:
Մինի կիսաշրջազգեստ. խիտ գործվածք և ոչ կիպ բլուզ
Շատերի համոզմամբ` 30-ից հետո պետք է մոռանալ մինի կիսաշրջազգեստների մասին, սակայն ճիշտ կրելու դեպքում այն կարող է կերպարի տպավորիչ մաս կազմել: Անհրաժեշտ է ընտրել խիտ գործվածքից կարված կիսաշրջազգեստներ և դրանք համադրել լայն և ազատ բլուզների հետ, որոնք փակում են որովայնը:
Ոճային դետալներ
Պետք է ուշադրություն դարձնել դետալների վրա` նախընտրելով յուրահատուկ գործվածքներ, գեղեցիկ ժանյակներ և երանգների նուրբ համադրություններ: Այս մանրուքները խորություն կհաղորդեն կերպարին։
Ջինսե տաբատը համադրեք բաճկոնի, իսկ ժակետը` աքսեսուարների հետ
Նորաձև տեսք ունենալու և, միևնույն ժամանակ, հարմարավետությունը պահպանելու համար ընտրեք ձեզ սազող տաբատ` այն համադրելով տոպերի և բաճկոնի հետ, իսկ նուրբ ժակետների հետ կրեք ոճային ակնոց և թեթև շարֆեր: