Սեւանա լիճը դժվար է ազատվում սառցե կապանքներից
SOCIETY2017 թվականի փետրվարի երկրորդ կեսից մինչեւ մարտի 28-ն ընկած ժամանակահատվածում Սեւանա լիճը շարունակում է մնալ սառցե կապանքների մեջ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը, վերջին օրերին Գեղարքունիքի մարզում ցերեկվա ժամերին գրանցված դրական ջերմաստիճանը եւ ուժեղ քամիները դեռեւս ի զորու չեն Սեւանա լիճը սառցե կապանքներից ազատելու: «Ափերին մոտիկ տեղ-տեղ սառույցից ազատ ջրային տարածքներ ստեղծվել են, սառույցի շերտը փափկել է, բայց դեռ չի հալվել: Չի բացառվում, որ մոտակա օրերին եւս լիճը շարունակի գտնվել սառցե շերտի ներքո, քանի դեռ չեն սկսվել գարնանային վարարումները կամ ավելի հզոր քամիները: Իհարկե, եղել են տարիներ, երբ Սեւանը սառցակալած է մնացել մինչեւ ապրիլի առաջին տասնօրյակը: Մարզում գարնան ուշացումը որոշակիորեն պայմանավորված է նաեւ լճի սառցակալմամբ»,- նշեց վարչության պետը: Իսկ մեր այն հարցին, թե լճի նման տեւական սառցակալման պայմաններում ինչ չափի վնասներ են կրել Սեւանում տեղակայված ցանցավան դակային ձկնաբուծական տնտեսությունները, Համբարձում Համբարձումյանը պատասխանեց. «Հիմա դժվար է գնահատել վնասները, ընդհանուր իրավիճակը, քանի դեռ լիճը սառույցի շերտից լիովին չի ազատվել»:
Խոսրով Խլղաթյան
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



