Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Բեքչյանը ապրիլի 2-ին կվերադառնա Ստամբուլ
SOCIETYՊոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն ապրիլի 2-ին կժամանի Ստամբուլ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը:
Բեքչյանն ավելի վաղ հայտնել էր, որ Ստամբուլ գալուց առաջ գրավոր տեղեկություն է տրամադրելու Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին և Կրոնական ժողովի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանին, ում իր բացակայության օրոք նշանակել էր որպես իր փոխանորդ:
«Ժամանակ» օրաթերթը պատրիարքական աղբյուրներից ճշտել է, որ Բեքչյանն էլեկտրոնային նամակի միջոցով երկտող է ուղարկել երկու սրբազաններին, որում հայտնել է իր ժամանելու մասին: Միևնույն ժամանակ ընտրյալ տեղապահը խնդրել է, որ պատրիարքարանում իր համար ննջարան ու գրասենյակ հատկացվի:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



