Սիրիայի բանակը ահաբեկիչների խոշոր խմբավորում Է շրջափակել Հալեպի նահանգում
INTERNATIONAL NEWS Սիրիայի կառավարական զորքերը եւ ժողովրդական աշխարհազորի ջոկատները ահաբեկիչների խոշոր խմբավորում են շրջապատել Հալեպի նահանգի Դեյր Հաֆիր քաղաքի շրջանում եւ ոչնչացնում են այն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, բրիֆինգում հայտնել Է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյը:
«Հալեպի նահանգի հյուսիս-արեւելքում Սիրիայի կառավարական զորքերը եւ ժողովրդական աշխարհազորի ջոկատները, զարգացնելով հարձակումը, ահաբեկիչների խոշոր խմբավորում են շրջապատել Դեյր Հաֆիր քաղաքի շրջանում: Ներկայում դրա ոչնչացման գործողություն Է իրականացվում»,-ասել Է Ռուդսկոյը:
Նա նշել Է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը շարունակում են աջակցություն ցուցաբերել ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարող սիրիական բանակին:
Ռուդսկոյը նաեւ հայտնել Է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Սիրիայի Հալեպի քաղաքի 4 հազարից ավելի բնակիչներ վերադարձել են իրենց տներ:
«Սիրիայի հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը շարունակում Է խաղաղ բնակիչներին օգնություն ցույց տալ Սիրիայի ամբողջ տարածքում: Հալեպում շարունակվում են բնակելի շենքերի, դպրոցների, հիվանդանոցների եւ սոցիալական ենթակառուցվածքի այլ օբյեկտների վերականգնման աշխատանքները: Վերջին մեկ ամսվա ընթացքում իրենց տներ են վերադարձել 4 հազարից ավելի բնակիչներ»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



