Ինչո՞ւ են կանայք նախադաշտանային սինդրոմի ժամանակ շատ քաղցրեղեն ուտում
PHOTOՆախադաշտանային շրջանում գրեթե բոլոր կանայք քաղցր շատ են ուտում՝ օրական 500 ավելորդ կալորիա օգտագործելով, որը կարող է կապված լինել հորմոնների մակարդակի փոփոխության հետ: Նախադաշտանային սինդրոմը հաճախ ուղեկցվում է փքվածությամբ, ցավերով, տրամադրության կտրուկ փոփոխությամբ, իսկ քաղցրավենիքը կանանց օգնում է ավելի հեշտ հաղթահարել այս խնդիրները:
Դաշտանային ցիկլից մի քանի օր առաջ կանանց մոտ մի քանի հարյուր գրամ ավելորդ քաշ է ի հայտ գալիս՝ ի տարբերություն ամսվա մյուս օրերի: Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, նախադաշտանային սինդրոմի ժամանակ շատ ուտելը բացատրվում է էստրոգենների, պրոգեստերոնի, ինչպես նաեւ, այսպես կոչված, «երջանկության հորմոնի»՝ սերոտոնինի մակարդակի փոփոխությամբ, որի մեղքով էլ տեղի են ունենում տրամադրության հաճախակի եւ կտրուկ փոփոխությունները:
Սննդի մասնագետները նախադաշտանային սինդրոմով տառապող կանանց խորհուրդ են տալիս առողջության համար ավելի օգտակար ածխաջրեր օգտագործել: Դրանց թվում են նաև բրինձը, չրերը, վարսակը, հատիկավոր հացը, յոգուրտը, մրգերը եւ լոբազգիները:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: