Հայաստանի և Արցախի մի շարք շրջաններում ձյուն է տեղում
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ի ժամը 20:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը և Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքի հատվածը:
Գեղարքունիքի մարզի Գավառ և Արարատի մարզի Վեդի քաղաքներում, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում ձյուն է տեղում:
Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Կապան հատվածի 220-350-րդ կմ-ին առկա է մառախուղ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը երկկողմանի բաց է մարդատար, իսկ բեռնատար ավտոմեքենաների համար՝ միակողմանի:
Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում և Քաշաթաղի շրջանում ձյուն է տեղում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



