Հայաստանը խորացնում է համագործակցությունը Մադագասկարի և Տոգոյի հետ
SOCIETYՀայաստանի կառավարությունը Մադագասկարի ու Տոգոյի կառավարությունների հետ կստորագրի մշակութային համագործակցության մասին համաձայնագրեր: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կառավարության նիստում նշեց, որ սույն համաձայնագրերի ստորագրումը հիմք կստեղծի մշակութային համագործակցության հետագա զարգացման համար, խթան կհանդիսանա անհատ կատարողների և արվեստագետների փոխայցելությունների, թատերական, գեղարվեստական և ժողովրդական խմբերի փոխանակումների համար:
Համաձայնագրերը կնպաստեն թանգարանների, գրադարանների և արխիվների միջև ուղիղ կապերի հաստատմանը, մշակութային ժառանգության պահպանության ոլորտի փորձագետների միջև տեղեկատվության փոխանակմանը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



