Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


Իրականությունից կտրվածների քարոզարշավ

ANALYSIS

Նախընտրական քարոզարշավի գրեթե մեկնարկին, եթե երկու բառով փորձենք բնութագրել իշխող կուսակցության քարոզարշավը, ապա այն կլինի հետևյալը՝ իրականությունից կտրվածների քարոզարշավ։ Իշխանության կուսակցությունը, որն ամենալայն հնարավորություններն ուներ հրաշալի քարոզարշավ իրականացնելու, իր գործունեությունը ներկայացնելու և անշուշտ չարածի մասին խոսելու և հիմնավորելու համար, ընտրեց բուտաֆորային քարոզարշավի ճանապարհը։ Սա հասկանալի է, քանի որ շատ դժվար է խոսել գործունեության մասին, որի արդյունքում երկրում կա 35% աղքատություն, 17% գործազրկություն, ծիծաղելի կենսաթոշակներ ու նվազագույն աշխատավարձ, բայց անգամ այս պայմաններում, պետք է խոստովանել, որ երկրի զարգացումը, թեկուզ աննշան քայլերով, բնականոն գործընթաց է և որևէ իշխանությունից կախված չէ, մեծ հաշվով։ Սակայն անգամ սա չուզեցան օգտագործել հանրապետականները, իրենց քարոզչության մեխը դարձնելով Կարեն Կարապետյանի արտաքին տեսքը։

Անշուշտ, այդ քարոզարշավի ընթացքում մենք լսեցինք հարյուրավոր, գուցե նույնիսկ հազարավոր խոստումներ բոլոր քաղաքական ուժերի կողմից, սակայն առավել շատ, բնականաբար, հետևում ենք հենց իշխանության կուսակցության ներկայացրած տեսլականներին։ Վերջիններս, ի դեպ, շատ խոստումնալից են. մի քանի տասնյակ միլիոն դոլար ներդրում այս մարզում, այն քաղաքում, մյուս գյուղում և այլն։ Գումարած դրան, լիովին հրաժարում Կարեն Կարապետյանին նախորդած կառավարությունների պատասխանատվությունից։

Սակայն արդյոք այդ խոստումները որևէ բան են տալիս Հայաստանի քաղաքացուն, տասնամյակներով այդ քաղաքացիները լսում են միայն իրավիճակի բարելավման, ներդրումների մասին խոստումներ ու վստահեցումներ, սակայն սեփական կյանքի որակում որևէ փոփոխություն չեն տեսնում, եթե տեսնում էլ են, ապա այդ փոփոխությունը ավելի շուտ բացասական է։ Այս իրողությունների ֆոնին, իշխանության կուսակցությունը չի ուզում կամ չի կարողանում ընկալել մի շատ կարևոր հանգամանք՝ հասարակական վստահության բացակայությունը իշխանության նկատմամբ։ Հենց այս վստահությունը ամենակարևոր քաղաքական կապիտալն է, որը կենսական անհրաժեշտություն է ցանկացած քաղաքական իշխանության և կառավարության համար։ Ընդ որում պետք է նշել, որ այդ վստահությունը բոլորովին էլ չի որոշվում ընտրություններում ստացած կամ նկարած տոկոսներով, հանրային վստահությունը մթնոլորտ է, որը ձևավորվում է քաղաքական պատասխանատվության արդյունքում, իսկ պատասխանատվությունն էլ, բնականաբար, հասարակության իրականությանը հաղորդակից լինելու արդյունք է։ 

Հենց այստեղ է, որ առկա իշխանության կուսակցությունը կորցրել է հասարակության հետ կապը։ Ըստ էության, ակնհայտ է, որ հայաստանյան իշխանությունն ու հասարակությունը գտնվում են իրականության ընկալման տարբեր մակարդակներում։ Վարչապետի ինտելիգենտ տեսքը, գրագետ խոսքը կամ նույնիսկ լիովին իրական խոստումները հասու չեն հասարակությանը, քանի որ այդ խոստումները գրասենյակային բովանդակություն ունեն, գրասենյակային վերլուծությունների արդյունք են՝ անկախ նրանից իրատեսական են, թե` ոչ։ Այլ կերպ ասած` մինչ խոստում տալը ցանկացած իշխանություն պետք է ունենա հասարակության սերն ու վստահությունը, որոնք այս պարագայում արդեն վերացական հասկացություններ չեն, այլ ռեալ քաղաքական պատասխանատվություն ենթադրող և քաղաքական գործունեություն պահանջող կապիտալ են, որից իշխանության կուսակցությունը պարզապես զուրկ է, ու զուրկ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ իշխանության և հասարակության իրականության ընկալումները չեն համընկնի։ Այս պարագայում արդեն բոլորովին էլ էական չեն ընտրությունների արդյունքները:

Աղասի Մարգարյան

“A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee