Yerevan, 08.April.2026,
00
:
00
BREAKING


Հուշարձաններ, վանքեր, էկոտուրիզմ. Արցախը դիվերսիֆիկացնում է զբոսաշրջային արդյունքը

CULTURE

Արցախը դիվերսիֆիկացնում է զբոսաշրջային արդյունքը. կրոնական ուղղությունը զարգացնելուց բացի, զարկ է տրվում զբոսաշրջության ոլորտում պատմամշակութային վայրերը որպես զբոսաշրջային արդյունք ներկայացնելու գործընթացին:

Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության Տուրիզմի վարչության ծրագրերի կառավարիչ Իննա Սիմոնյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ վերջին տարիներին այդ ուղղությամբ կատարված աշխատանքը տալիս է իր արդյունքը: Այսօր համապատասխան ենթակառուցվածքներ ունեցող բազմաթիվ պատմամշակութային վայրեր զբոսաշրջային մեծ հոսք են ունենում:

«Ցանկացած հայտնի պատմաշակութային վայր` լինի Գանձասարը, Տիգրանակերտը, Ամարասը, տարվա ընթացքում բավական մեծ զբոսաշրջիկների հոսք է ընդունում: Եթե հինգ տարի առաջ ունեինք հիմնականում կրոնական ուղվածության հուշարձաններ, որտեղ զբոսաշրջիկներ էին այցելում, այն է եկեղեցիներ, վանքեր, ապա այսօր Արցախում զբոսաշրջային արդյունքը բավական դիվերսիֆիկացված է: Տիգրանակերտի պետական պատմամշակութային արգելոցում, Տողի մելիքական ապարանքում, Հունոտի կիրճում և այլ վայրերում ստեղծված են  բարենպաստ պայմաններ, կան համապտասխան ենթակառուցվածքներ, իր ականցվում են բարեկարգման աշխատանքներ, ինչն էլ նպաստում է զբոսաշրջիկների այցին»,-ասաց նա:

Պատմամշակութային վայրերը զբոսաշրջության ոլորտում որպես առանձին արդյունք ներկայացնելու համար այս տարի զգալի աշխատանք է նախատեսված: Արցախի մի շարք պատմամշակութային վայրերում ենթակառուցվածքների զարգացման համար նախատեսված են ծրարգեր, որոնք արդեն Արցախի կառավարությունը հաստատել է:

2017 թվականին կառավարության հաստատած ծրագրի շրջանակներում կիրականացվեն Տող գյուղի պալատական համալիրի և շրջակա տարածքի վերականգման ու բարեկարգման աշխատանքներ: Ուշադրության կենտրոնում են լինելու նաև Տումի գյուղի Սբ Հովհաննես եկեղեցու վերականգնման, ինչպես նաև Ասկերանի բերդի կոնսերվացման աշխատանքները: Միաժամանակ կկատարվեն հուշարձանների մաքրման, դրանց տարածքների բարեկարգման և կազմակերպման աշխատանքներ: Իննա Սիմոնյանը տեղեկացրեց, որ Ասկերանի բերդի կոնսերվացման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են:

Վերը նշվածը վերջնական ցանկ չէ, սրանք պետական ծրագրեր են, դրանցից բացի, զգալի աշատանքներ են կատարվելու մասնավոր հատվածի հետ:

Դեռ 2016 թվականին հուշարձանների վերականգնման ոլորտում աշխատանքներ են տարվել Տող գյուղում՝ «Տողի մելիքական ապարանք» պետական պատմամշակութային արգելոցի տարածքում և Ասկերանի բերդում:

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի միջնորդությամբ և բարերարների միջոցներով վերականգնվել են Շահումյանի շրջանի Դադիվանքի շրջակայքում գտնվող 4 մատուռներից 2-ը, իսկ մյուս մատուռների ու Դադիվանքի գլխավոր մուտքի վերականգնման աշխատանքները շարունակվում են և ավարտին կհասցվեն 2017 թվականին:

Իննա Սիմոնյանը նշեց, որ իրենց ուշադրության կենտրոնում է նաև էկոտուրիզմի զարգացման հարցը: Այդ նպատակով կշարունակվի համագործակցությունը «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ»հիմնադրամի հետ: Խնդիր է դրված բարենպաստ պայմաններ ապահովել ներդրողների համար:

Acba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance Group