Yerevan, 17.September.2026,
00
:
00
BREAKING


Մարդու առողջական անվտանգությունից է սկսվում երկրի անվտանգությունը. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն, Երևանի գլխավոր մանկական վիրաբույժ, ՀՀԿ կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Նիկոլայ Դալլաքյանը

– Պարոն Դալլաքյան, ի՞նչն է ստիպում ձեզ կտրվել ձեր առօրյա մասնագիտական աշխատանքից, որը խիստ օգտակար գործ է, և դառնալ օրենսդիր:

– Նախ` ես բժշկությունը թողնելու մտադրություն չունեմ: Որովհետև այն հիվանդության նման է: Մանավանդ վիրաբույժի պարագայում, երբ սիրում է իր գործը` չվիրահատել, չզգալ այդ ադրենալինը, անհնար է:

Միաժամանակ ես երկար տարիներ աշխատել եմ ոչ միայն որպես պրակտիկ բժիշկ, բուժել եմ հարյուրավոր երեխաների, նաև ղեկավարել եմ երկրի ամենածանր բեռը կրող մանկական բժշկական կենտրոններից մեկը` «Սուրբ Աստվածամայրը»: Այդ իսկ պատճառով ունեմ բավականին կուտակված փորձ, նաև երկարատև վերապատրաստումներ եմ անցել տարբեր երկրներում` Նորվեգիայում, Գերմանիայում, Ավստրիայում: Ուստի քաջատեղյակ եմ բժշկական ոլորտի միջազգային փորձին ևս:

Այս ամենն է, որ ինձ դրդեցին կայացնել նման լուրջ որոշում, քանզի արդեն ես կարող եմ օգտակար լինել մեր երկրի առողջապահական ոլորտի խնդիրների լուծման գործում, կարող եմ նպաստել ստեղծելու այնպիսի օրենսդրական դաշտ, որպեսզի բժշկությունը հասանելի լինի երկրի յուրաքանչյուր քաղաքացու, և հատկապես մեր երեխաների առողջության հետ կապված հարցերի լուծումները այլևս չփնտրենք արտերկրներում:

– Իսկ ձեր բացակայությունը շատ չի՞ զգացվի, այն ինչպե՞ս կանդրադառնա հիվանդանոցի կոլեկտիվի ընդհանուր գործունեության վրա:

– Ի դեպ, իմ շատ աշխատակիցներ, կոլեգաներ հաճախ են ասել, որ խորհրդարան մտնելով կտուժեն հիվանդները, քանզի գիշեր–ցերեկ աշխատել եմ, հիվանդի կողքին եմ եղել:

Բայց ես ունեմ հրաշալի կոլեկտիվ, այս տարիների ընթացքում ստեղծվել է վիրաբուժական այնպիսի թիմ, որ կարող են ինձանից էլ լավ գործ անել:

– Իսկ կա՞ն բոլոր այն համապատասխան ենթակառուցվածքները, որպեսզի առողջապահական մեր համակարգը գործի լիարժեք ու արդյունավետ: Գուցե նոր կառույցների, նոր մոտեցումների անհրաժեշտությո՞ւն կա այսօր:

– Հեծանիվ հնարել պետք չէ. սխեմաները հայտնի են: Ի դեպ, մենք անկախության այս 25 տարիների ընթացքում ունեցել ենք լուրջ առաջխաղացում բժշկության ոլորտում: Մենք այսօր ունենք փայլուն վիրաբույժներ, երկրում գործում են նաև նեղ մասնագիտության մի շարք կենտրոններ, որոնք իրենց մակարդակով համարյա չեն զիջում եվրոպական զարգացած կլինիկաներին:

Անշուշտ, այս ամենի կողքին առկա են նաև համակարգային շատ խնդիրներ: Մենք պարտավոր ենք մարդկանց մեջ սերմանել առողջ ապրելակերպի կանոնները` ծխելու դեմ պայքարը, տրավմատիզմի նվազեցման ուղղությամբ կատարվող քայլերը և այլն:

Առաջնային է նաև ապահովագրական բժշկության համակարգի առավել ակտիվ ներդրումը մեր իրականության մեջ: Որովհետև աշխարհի փորձը ցույց է տվել, որ պետությունը կարող է հոգալ միայն սահմանափակ թվով բնակչության, այն է` սոցիալապես անապահով խավի բժշկական ծախսերը: Եվ հատկացվելիք գումարները պետք է լինեն լիարժեք ու համապատասխանեն տվյալ ժամանակահատվածում գործող ռեալ գներին: Օգնությունն էլ պետք է մատուցվի բժշկական ստանդարտներով:

Այս ամենի արդյունքում միայն սոցիալապես անապահով խավը կկարողանա լիարժեք բժշկական օգնություն ստանալ` առանց ստվերային մեխանիզմների:

Այն է` մարդն առողջ ժամանակ պետք է մտածի հիվանդության մասին և գումարներ հատկացնի դրա համար: Եվ ոչ թե ճգնաժամային իրավիճակում այս կողմ, այն կողմ ընկնի գումար հայթայթելու համար: Ա՛յ, սա էլ է հենց մշակույթ, որ պետք է մտցնենք ու ամրապնդենք մեր ժողովրդի մեջ:

– Նախընտրական այս շրջանում քաղաքական շատ ուժեր առաջարկում են պետպատվերը փոխարինել մարդկանց տրվող սերտիֆիկատներով: Որպեսզի հիվանդ վիճակում մարդը չգնա հիվանդանոցի դուռը թակի, այնտեղից էլ պատասխանեն, թե պետպատվերի իրենց քվոտան վերջացել է: Ձե՞ր կարծիքն ինչպիսին է այս հարցի վերաբերյալ:

– Բացարձակապես դա ինձ համար ընդունելի չէ: Այն զուտ պոպուլիստական մոտեցում է: Եթե պետության կողմից բուժվելու մարդու իրավունքն ապահովված է և բուժման սակագինն էլ հստակ հաշվարկված է, ապա ոչ մի բժշկական հաստատության համար տարբերություն չի կարող լինել նախարարը եկավ բուժվեց պետության կողմից վճարված այդ գումարով, թե ամենահեռավոր գյուղի բնակիչը:

– Պատգամավոր ընտրվելու դեպքում ո՞րն է լինելու Ձեր առաջին նախաձեռնությունը:

– Առողջապահական ոլորտի վերաբերյալ մեր կուսակցությունն արդեն իր նախընտրական ծրագրում նախանշել է որոշակի ուղղություններ: Մասնավորապես` ապահովագրական համակարգի ներդրումը, ռեալ բժշկական օգնության մատչելիության ապահովումը առանձին խավերի համար, նաև որոշակի ստանդարտների մշակումը: Սրանք հարցեր են, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն:

Նաև կարևորագույն խնդիր է առողջապահական ոլորտի օպտիմալացումը: Քանզի ունենք ուռճացած համակարգ, որը ադապտացված չէ մեր բնակչության պահանջներին: Հետևաբար տեղի է ունենում միջոցների փոշիացում: Ժամանակ առ ժամանակ պոպուլյար է դառնում, ասենք, ախտորոշման կենտրոն բացելը կամ մի փոքր հիվանդանոց հիմնելը: Ու այս ամենը վերածվում է զուտ բիզնեսի:

– Բայց մասնավոր դաշտ է, դուք ի՞նչ գործ ունեք. մարդը ցանկանում է…

– Առողջապահությունը երկրի համար ստրատեգիական ոլորտ է: Եթե մենք խոսում ենք անվտանգությունից, ես, որպես բժիշկ, առաջինը հասկանում եմ մարդու առողջական անվտանգությունը: Այստեղից է նաև սկսվում երկրի անվտանգությունը: Ուստի պետությունը պետք է կառավարի դաշտը և այն չթողնի միայն բիզնեսի մարդու հայեցողությանը: Օրինակ, այսօր շատ քիչ են տարեց մարդկանց բուժական և խնամքի կենտրոնները, դրա փոխարեն դեղատներ են որքան ուզես: Բիզնեսին չպետք է խոչընդոտես, պարզապես նրան պետք է ուղղորդես:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable