ՀՀ կառավարությունը երրորդ անգամ կփորձի մասնավորեցնել «Երվերելակ» ՓԲԸ-ն. «Ժողովուրդ»
ECONOMICS«ՀՀ կառավարությունը երրորդ անգամ կփորձի մասնավորեցնել «Երվերելակ» ՓԲԸ-ն. «Ժողովուրդ»–ը տեղեկացավ, որ այս հարցն արդեն ընդգրկված է կառավարության նիստի օրակարգում։ Առաջին անգամ ՀՀ կառավարությունը որոշել էի այս ընկերությունը վաճառել 2012թ–ին։ «Երվերելակ»–ի բաժնետոմսերը ներկայացրել էին մասնավորեցման՝ աճուրդով սակայն աճուրդը չէր կայացել։ Երկրորդ անգամ այս ընկերության բաժնետոմսերն աճուրդի էին հանել 2013 թվականին, և կրկին այն չէր կայացել։ Հիմա կրկին ընկերությունը հանել են վաճառքի, բայց մասնավորեցման մրցութային եղանակով։
Ի դեպ, ընկերության բաժնետոմսերը դեռ 2016թ–ին գնահատվել էին ավելի քան 94 մլն դրամ։ Այս անգամ էլ ՀՀ կառավարությունը առաջարկում է ընկերության 100 տոկոս պետական բաժնեմասը ներկայացնել մասնավորեցման մրցութային եղանակով՝ բաժնետոմսերի վաճառքի մեկնարկային գինը սահմանելով գնահատված արժեքի 100 տոկոսի չափ գումարով՝ 94 մլն դրամով։ Նկատենք, որ այդ ընկերությունը ներկայումս գործունեություն չի ծավալում։ Ինչ վերաբերում է վաճառքի արդյունքում ստացվելիք գումարին, ապա գնի 70 տոկոսը պետք Է ուղղվի ՀՀ պետական բյուջե, իսկ 30 տոկոսն ուղղվի համապատասխան համայնքների բյուջեներ։
Նշենք, որ «Երվերելակը» վերելակային տնտեսության բնագավառում միակ լիցենզավորված պետական կառույցն Է ՀՀ տարածքում, այն իրավահաջորդն է Երևանի քաղաքապետարանի վերելակների վարչության, որը ստեղծվել Էր 1960– ական թվականներին»,– գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։