Yerevan, 27.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՊԵԿ–ը հարկային օրենսգրքի մշակման գործընթացում հանրությա՞նն է ներգրավում. «Փաստ»

ECONOMICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի նախագծի լրամշակման շուրջ ներկայում ընթանում են ակտիվ քննարկումներ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի հարկային խորհրդում: Օրենսգրքի նախագիծը արդեն իսկ տեղադրված է Պետեկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում: Սակայն բացի պետական ապարատի աշխատողների ներգրավմանը օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքներում, պարզվում է՝ հարկայինը որոշել է նաև հասարակ քաղաքացիների կարծիքն իմանալ գերատեսչության աշխատանքների, դրանում անհրաժեշտ բարեփոխումների վերաբերյալ:

ՀՀ հարկային ծառայության կայք այցելելիս անմիջապես մի պատուհան է բացվում և առաջարկում մասնակցություն ունենալ հարկային օրենսգրքի նախագծի մշակման գործընթացին: Ավելի ստույգ՝ դա մի հարցում է, որ բաղկացած է ընդամենը երեք հարցից՝ հարկային ոլորտի այս կամ այն ենթակառուցվածքի բարեփոխման անհրաժեշտության վերաբերյալ: Հարցերից բացի, դրանից ներքև ընկած հատվածում առանձնացված պատուհանում հարցվողները կարող են ավելի մանրամասն ներակացնել իրենց կարծիքներն ու առաջարկությունները օրենսգրքի մշակման գործում: Այդտեղ նաև ասվում է, որ հարցվողի կողմից կատարված մուտքագրումներն ուղղակիորեն ազդեցություն են ունենալու Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի բարելավմանը:

Մասնավորապես կայքի այցելուների համար բացված պատուհանում ասվում է, որ այցելուները նույնպես հնարավորություն ունեն մասնակից դառնալ հարկային օրենսգրքի մշակմանը՝ պատասխանելով այդ հարցերին: Բացի այդ ասվում է, որ մեր կողմից ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները կքննարկվեն և կամփոփվեն ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի մասնագետների կողմից:

Առաջին հարցը այն է, թե գործող հարկերի և պարտադիր վճարների տեսակներից ո՞րը կամ որո՞նք ունեն բարեփոխման անհրաժեշտություն, իսկ որպես տարբերակներ են առաջարկվում շահութահարկը, եկամտահարկը, ԱԱՀ–ն, ակցիզային հարկը, գույքահարկը և այլն:

Այնուհետև հարկայինից հետաքրքրվում են, թե հարկային հաշվառման և հաշվետվության համակարգում ո՞ր բնագավառը կամ բնագավառներն ունեն բարեփոփոխման անհրաժեշտություն:

Վերջին հարցն էլ վերաբերում է հարկային վարչարարությանը, մասնավորապես թե դրա ո՞ր բնագավառը կամ բնագավառներն ունեն փոփոխման անհրաժեշտություն, առաջարկվող տարբերակներն են հարկային հսկողությունը, հարկ վճարողների հաշվառումը և այլն:

Հարկային ոլորտում անհրաժեշտ բարեփոխումների հարցերին հետևում է կոնկրետ հարցվողին առնչվող հարցուփորձ, նախևառաջ հարցվողից խնդրում են մանրամասնել վերջինիս գործունեության վերաբերյալ հետևյալ տեղեկությունները՝ ինչպիսի՞ն է նրա բիզնեսի կազմակերպաիրավական տեսակը (որպես հուշող պատասխաններ են նշված՝ ՍՊԸ, ՓԲԸ, ԲԲԸ, ԱՁ, բիզնեսով չեմ զբաղվում), այսինքն՝ հարցերին պատասխանողը բիզնես ունի՞, բիզնես ոլորտին ծանո՞թ է կամ որևէ առնչություն ունի՞ դրա հետ:

Վերջում էլ հարցման հեղինակները ակնկալում են ստանալ հարցվողի կոնտակտները՝ անուն–ազգանունի, էլեկտրոնային հասցեի և հեռախոսահամարի տեսքով՝ հարցերի, ճշտումների կամ հետագա քննարկումների անհրաժեշտությունից ելնելով. «Ցանկալի կլիներ ունենալ հարցման մասնակցի կոնտակտային տվյալները»,– նշված է այնտեղ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards