Ադրբեջանը շփման գծում արձակել է ավելի քան 580 կրակոց
SOCIETYԱրցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 20 անգամ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
ԱՀ ՊՆ հայտարարության մեջ ասվում է. «Մարտի 28-ին և լույս 29-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 20 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 580 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների»:
1
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
4
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
5
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure



