Քնի 4 դիրք՝ անձի 4 տիպ
PHOTOՔանի որ հենց քնի մեջ ենք մենք առավելագույնս մոտ լինում մեր ենթագիտակցությանը, դիրքը, որում քնում ենք, քիչ դեր չի խաղում: Գաղտնիք չէ, որ գոյություն ունի քնելու 4 տարածված դիրք՝ մեջքի վրա, փորի վրա, կողքի վրա և սաղմի դիրք: Այս դիրքերից յուրաքանչյուրը կարող է պատմել ձեր անձի գլխավոր հատկանիշների մասին:
Փորի վրա
Սա թուլացած դիրք է, որը խոսում է ձեր անվախության մասին: Դուք լավ եք կարողանում կառավարել սեփական կյանքը, այդ պատճառով հեշտությամբ կարողանում եք լուծել յուրաքանչյուր պրոբլեմ: Դուք նպատակասլաց և աշխատասեր մարդ եք: Բայց այնուամենայնիվ նույնիսկ դուք ունեք բացասական կողմեր: Օրինակ, դուք շատ ծանր եք տանում ձեր հանդեպ արված քննադատությունը:
Մեջքի վրա
Ձեր թուլացվածության ևս մեկ նշան: Դուք էներգիայով լեցուն մարդ եք, ով հարյուր տոկոսով վստահ է իր վրա: Պրոբլեմը միայն նրանում է, որ հաճախ այսպիսի դիրքը խոսում է չափազանցեցված ինքնագնահատականի մասին: Եթե սիրում եք քնել «աստղի» դիրքով, ապա արժի, որ ուշադրություն դարձնեք էգոիստության դրսևորումների վրա:
Կողքի վրա
Բավական թուլացված դիրք է, սակայն ոչ այդքան անկեղծ, որքան նախորդ երկուսը: Դուք հուսալի մարդ եք, ով հեշտությամբ է հարմարվում յուրաքանչյուր պայմաններին: Դուք ունեք վերլուծական մտածելակերպ, այդ պատճառով կապում եք ձեր աշխատանքը հենց ուղեղի գործունեության հետ:
Շարունակությունն՝ այստեղ