Մեքքայում հաջի ընթացքում հրմշտոցից զոհված իրանցիների թիվը հասել Է 464-ի
INTERNATIONAL NEWSՍաուդյան Արաբիայի Մեքքա քաղաքի մերձակայքում հաջի ընթացքում հրմշտոցից զոհված իրանցիների թիվը հասել Է 464-ի: Այդ մասին, հոկտեմբերի 1-ին հայտնել Է Իրանի հաջի կազմակերպման կոմիտեն:
«Այդ ողբերգական պատահարից եւ անդադար որոնումներից յոթ օր անց զոհված իրանցի ուխտավորների թիվը հասել Է 464-ի»,-ասված Է կազմակերպության հայտարարության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել Էր 241 իրանցիների զոհվելու մասին:
Սեպտեմբերի 24-ին Սաուդյան Արաբիայում՝ Մեքքայից մոտավորապես 15 կիլոմետր հեռավորության վրա հրմշտոց Է տեղի ունեցել ուխտավորների միջեւ: Ըստ պաշտոնական տվյալների՝ զոհվել Է առնվազն 769 մարդ, տուժել են եւս շուրջ հազար ուխտավորներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School Year
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



