Լևոն Արոնյանն առաջադիմել է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում
SPORTՇախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն առաջադիմել է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում:
Ընթացիկ ամսվա վարկանիշային աղյուսակում Արոնյանն առաջադիմել է 4 հորիզոնակով. նա այս ամիս 7-րդ տեղում է: Վարկանիշային աղյուսակը գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենը: Լավագույն 10-ի մեջ մտել են նաև Հիկարու Նակամուրան, Վեսելին Տոպալովը, Վիշի Անանդը, Անիշ Գիրին, Ֆաբիանու Կարուանան, Դինգ Լիրենը, Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Գրիշչուկը:
Հայաստանը ներկայացնող շախմատիստներից 100-ի մեջ են մտել նաև Գաբրիել Սարգսյանը, ով 62-րդ տեղում է և Սերգեյ Մովսիսյանը՝88-րդ տեղում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
5
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development



