Գերմանիայի դատախազությունը հետաքննում է Թուրքիայի հետախուզության լրտեսական գործունեության մասին տեղեկությունները
INTERNATIONAL NEWSԳերմանիայի դաշնային դատախազությունը հետաքննություն է սկսել Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության կողմից Գերմանիայի տարածքում գյուլենականներին լրտեսելու մասին մեղադրանքների առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle պարբերականը:
Դատախազության խոսնակը հայտնել է, որ հետաքննության հաջողությունը կախված է գերմանական հետախուզական ծառայության կողմից իրենց տրամադրվելիք տեղեկություններից:
Թուրքական կողմից Գերմանիայում հետախուզական գործունեություն ծավալելու մասին լուրերը խստորեն դատապարտել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեյզյերը: «Գերմանական հողում լրտեսական գործունեությունը հանցանք է և դրա նկատմամբ աչք փակել հնարավոր չէ»,- հայտարարել է նա:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



