Ճանապարհային ոստիկանությունը հորդորել է վարորդներին ուշադրություն դարձնել նախազգուշացման փաստերին
SOCIETYՀայաստանի Հանրապետության ոստիկանությունը հայտնում է, որ 2016 թվականի ընթացքում տեսախցիկներով և լուսանկարահանող-արագաչափ սարքերով հայտնաբերված իրավախախտումներով որպես վարչական տույժ նախազգուշացում է կիրառվել (տուգանք չի նշանակվել) 96200 ճանապարհային երթևեկության կանոնների խախտման փաստով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Մինչև 2017 թ. մարտի 28-ը ներառյալ որպես վարչական տույժ նախազգուշացում է կիրառվել 42000 ճանապարհային երթևեկության կանոնների խախտման փաստով:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է ուշադրություն դարձնել նախազգուշացման փաստերին և պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



