Անջելինա Ջոլին պատմել Է առաջիկա տասը տարվա պլանների մասին
LIFE Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին ավելի քիչ Է նկարահանվելու կինոյում եւ ավելի շատ ժամանակ Է անցկացնելու շրջագայություններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է Yahoo! Finance-ը՝ հղում անելով Hello! հրատարակությանը դերասանուհու տված հարցազրույցին:
Ջոլին ենթադրություն Է արել, որ դերասան Բրեդ Փիթի եւ իր հասունացած երեխաները կապրեն տարբեր երկրներում: «Կարծում եմ՝ նրանցից մի քանիսը, ինչպես եւ ես, կհետաքրքրվեն միջազգային աշխատանքով, եւ ես հաճույքով կհամագործակցեմ նրանց հետ: Հավանաբար ես ավելի քիչ ժամանակ կհատկացնեմ կինոնկարահանումներին եւ ավելի շատ ժամանակ կտրամադրեմ ընտանիքիս ու միջազգային հարաբերություններին»,- հայտարարել Է Ջոլին:
Նա նաեւ պատմել Է գեղեցկության ու ծերանալու նկատմամբ իր վերաբերմունքի մասին: 41-ամյա Ջոլիի խոսքով՝ ինքը դադարել Է տագնապել, որ ժամանակի ընթացքում իր արտաքինը փոխվում Է, եւ առօրյա կյանքում սահմանափակվում Է նվազագույն կոսմետիկայով:
Հայտնին նաեւ մտահոգություններ չունի իր ինքնազգացողության կապակցությամբ: «Հնարավոր Է՝ այն բանի պատճառով, որ վերջին տասը տարում ես շատ Էի անհանգստանում իմ առողջության համար եւ զբաղված Էի երեխաների դաստիարակությամբ, այժմ ես պարզապես երջանիկ եմ, որ թե՛ նրանք, թե՛ ես առողջ ենք: Այլեւս վախենալու բան չկա: Դա շատ ավելի Է հեշտացնում կյանքը»,- պարզաբանել Է Ջոլին:
2017 թվականի փետրվարին հաղորդվել Է, որ Մեդոքս Ջոլի-Փիթը՝ Անջելինայի եւ Բրեդի 15-ամյա որդեգիր ավագ որդին, դարձել Է այն ֆիլմի գործադիր պրոդյուսերը, որը նկարահանում Է նրա մայրը:
1
Ucom Promotes Space Engineering Education
2
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
3
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day
4
AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025
5
Apply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD



