Yerevan, 02.May.2026,
00
:
00
BREAKING


Ապրիլյան պատերազմի դասերը․ նոր պատերազմը գրեթե անխուսափելի է

BLOG

Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

1994 թվականի մայիսին մենք ստորագրեցինք զինադադարի մասին համաձայնագիր։ Դրան հետևեցին բանակցությունների երկարուձիգ տարիները, որոնք այնքան երկար ու ձիգ էին, որ այս ընթացքում փոխվեց իրականություն։ Արդյունքում՝ 2017 թվականին ձևավորված ռեալիաները այնքան են տարբերվում 1997 թվականի ռեալիաներից, որ մի տեսակ զավեշտալի էլ է դարձել հող հանձնել-չհանձնելու պոլեմիկան։ Ամենաակտուալ իրադարձությանը անդրադառնանք՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցին։

Ըստ իս՝ Տեր-Պետրոսյանի կողմից արված իրավիճակի վերլուծությունը, ընդհանուր առմամբ, ճիշտ է։ Անհամաձայնություն առաջացնում են նրա առաջարկած լուծման տարբերակները և այն փաստարկները, որոնցով նա փորձում է հիմնավորել դրանք։ Սթափ գնահատենք իրավիճակը։ Ի՞նչ ցույց տվեց Ապրիլյան պատերազմը։ Ի թիվս այլ բաների՝ մենք սերտեցինք մեկ կարևոր դաս․ ի հեճուկս բոլոր փաստաթղթերի, միջազգային ատյանների ու նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների՝ Ադրբեջանում ուժով հարցի լուծմանը հասնելու հարցում տաբու չկա։ Ասել է թե՝ եթե լինի հավանականություն 800-1800-3800 հեկտարներով տարածքներ հետ բերելու, Ադրբեջանը կգնա դրան։ Եթե զգան, որ իրական հավանականություն կա ամբողջը հետ բերելու, ապա տոտալ պատերազմի էլ կգնան ու մի հատ օֆ էլ չեն անի։

Ինչո՞ւմ էր ճիշտ Տեր-Պետրոսյանը։ Նրանում, որ իրավիճակը մտել է փակուղի, ու փաստացի ունենք մի իրավիճակ, երբ կա՛մ պետք է առաջնորդվենք Տեր-Պետրոսյանի առաջարկած տարբերակով, որը ոչ այլ ինչ է, քան կապիտուլյացիա, կա՛մ նոր պատերազմի նախապատրաստվենք։ Ազատագրված տարածքները բուֆերային գոտու ու առևտրի առարկայի կարգավիճակ իրոք ունեին 1994 թվականին, 1997-ին ու անգամ 2001-ին։ Հիմա դա էլ այդպես չէ, որովհետև 25 տարում դրանք դարձել են մեր էշելոնացված պաշտպանության ողնաշարը, ինչպես նաև լրջագույն հոգեբանական գործոն։ Եթե 97-ին դեռ հնարավոր էր ողջամիտ կոմպրոմիսի հասնել՝ դրանք հանձնելով, ապա հիմա դա հնարավոր չէ։

Այստեղից հետևություն՝ փոխզիջումը ենթադրում է, որ մենք էլ ենք ինչ-որ բան զիջելու, իրենք էլ։ Միևնույն ժամանակ, մենք ո՛չ հոգեբանորեն, ո՛չ էլ պրագմատիկ հաշվարկներից ելնելով՝ չենք կարող զիջել այս ազատագրված տարածքները, հետևաբար, մեզ պետք են ազատագրված նոր տարածքներ, որոնք էլ կդառնան նոր բուդերային գոտի ու առևտրի նոր առարկա։

Բայց այս սցենարն էլ ունի իր ռիսկերն ու ճգնաժամային կողմերը, որոնցից կառանձնացնեի երկուսը․

1․ Ի հեճուկս պաթոսիկների լալահառաչ զեղումների՝ իրականում չկա ոչ մի երաշխիք, որ մենք կարող ենք որոշիչ պարտությունների մատնել ադրբեջանական բանակին ու բավարար քանակությամբ հողեր վերցնել։ Ասեմ ավելին՝ փոքր չէ հավանականությունը, որ կարող ենք նաև տարածքային կորուստներ ունենալ։

2․ Մենք առ այսօր հոգեբանորեն պատրաստ չենք պատերազմական լուրջ գործողությունների անխուսափելի հետևանքներից մեկին՝ բազմաթիվ զոհերին։ Դրա համար պետք է, «ոչ մի թիզ հող» գոռալուց բացի, հանրային գիտակցությանը հասցնել նաև, որ այդ դիրքորոշումն իր գինն ունի, որն արտահայտվում է տասնյակ ու հարյուրավոր կյանքերով։ Պետք է ցածրացնել զգայականության այդ սանդղակը և իսկապես պաթետիկ «ոչ մի թիզ հող և ծովից ծով Հայաստան»-իզմից բացի՝ հանրային հոգեբանությունը բերել պրագմատիկ դաշտ։

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank