Դիմակ՝ թարթիչների աճը խթանելու համար
LIFEԳեղեցիկ, խիտ և երկար թարթիչներ, ցավոք, ամենքին չէ, որ բնությունը պարգևում է։ Անգամ նրանց, ովքեր ունեն այդպիսի թարթիչներ, հուզում է այն հարցը, թե ինպե՞ս կարելի է արագացնել դրանց աճը։
Ներկայացնում ենք միջոց, որը խթանում է թարթիչների աճը։
Սնուցող դիմակի պատրաստման համար կպահանջվի 1 ճաշի գդալ գերչակի յուղ, 1 թեյի գդալ հալվեի հյութ և մի քանի կաթիլ А վիտամինի լուծույթ։
Դիմակի բաղադրիչները հարկ է լավ խառնել, մինչև ստացվի համասեռ զանգված։
Դիմակը թարթիչներին քսվում է բարակ վրձնով կամ բամբակով։
Գործողությունը կատարել երեկոյան՝ քնից 2-3 ժամ առաջ։ Քնից անմիջապես առաջ դիմակի մնացորդները թաթիչների վրայից հեռացրեք չոր բամբակով, որպեսզի առավոտյան կոպերն ուռած չլինեն։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



