Քիմ Քարդաշյանի քույրը լուսանկարվել Է Մերիլին Մոնրոյի ոճով
SOCIETY Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ 21-ամյա Քենդալ Ջենները, Love Magazine հանդեսի համար լուսանկարվել Է այն կերպարով, որին ոճաբաններին ոգեշնչել Է Մերիլին Մոնրոն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Daily Mail-ը:
Մանեկենուհուն լուսանկարել են կիսաթափանցիկ ներքնազգեստով՝ մազերը հարդարելով ռետրո-ոճով եւ մակիաժն անելով 1950-ական թվականների ոգով: Կերպարն ամբողջացրել են խոշոր մարգարտե մանյակով: Ֆոտոսեսիայի հեղինակն Է դարձել Ջոն Ռենքինը:
Love Magazine-ի խմբագրությունն իր Instagram-օգտահաշվում մի քանի կադրեր Է ներկայացրել Քենդալի նկարահանումներից, ինչպես նաեւ հրապարակել Է ֆոտոսեսիայի մոտիվներով արված տեսահոլովակ:
Քենդալ Ջենները մոդել Է աշխատում 13 տարեկանից: Նա Victoria՚s Secret-ի «հրեշտակներից» մեկն Է եւ Estee Lauder բրենդի դեմքը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



