NASA-ն միացել Է ինքնակառավարվող ավտոմեքենաների կատարելագործման նախագծին
SOCIETY ԱՄՆ-ի օդագնացության եւ տիեզերական տարածության ուսումնասիրման ազգային վարչությունը (NASA) ինքնակառավարվող ավտոմեքենաների նմուշների հետագա կատարելագործման նպատակով ընդգրկվել Է Ֆլորիդայի նահանգի համատեղ ձեռնարկության (ՀՁ) կազմում:
Նախագծի վերջնական նպատակը հուսալի եւ անվտանգ փոխադրամիջոց մշակելն Է, որը ճանապարհին կկարողանա վերլուծել շրջակա միջավայրը եւ երթեւեկել առանց վարորդի մասնակցության: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NASA-ն:
Նրա տեղեկատվությամբ՝ Քանավերալի հրվանդանի Քենեդու անվան տիեզերական թռիչքների կենտրոնը միավորել Է ջանքերը Central Florida ՀՁ-ի հետ, որն ընթացիկ տարվա հունվարին ԱՄՆ-ի դաշնային կառավարությման կողմից որպես բազա Է ընտրվել ինքնակառավարվող ավտոմեքենաների ստեղծման փորձնական նախագծերի մշակման միասնական առաջարկություններ նախապատրաստելու համար:
Տիեզերական թռիչքների կենտրոնը, բացի Քանավերալի հրվանդանի տիեզերակայանից, իր տնօրինման ներքո ունի բազմաթիվ «լաբորատորիաներ, հաստատություններ ու տեխնոլոգիաներ», որոնք պիտանի են երթեւեկության նման միջոցների նմուշների փորձարկման համար, Էլ չասած «օդատիեզերական համալիրի մասնագետների եւ գիտական կադրերի» մասին, հավելել Է ԱՄՆ-ի տիեզերական գերատեսչությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



