Մեքսիկացիները տեկիլայից ամպ են ստեղծել զբոսաշրջիկներին գրավելու համար
LIFE Մեքսիկայի Զբոսաշրջության վարչությունը Lapiz գովազդային գործակալության հետ ստեղծել են բարձրտեխնոլոգիական համակարգ, որն ամպ Է առաջացնում տեկիլայից, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Travel and Leisure-ին:
Բեռլինի գեղարվեստական պատկերասրահում տեղակայված օբյեկտը ներառում Է ուլտրաձայնային խոնավարարներ, որոնք տեկիլան վերածում են թանձր գոլորշու: Այնուհետեւ այդ մշուշը խտացվում Է, եւ դրանից սկսում են ցած ընկնել ալկոհոլի կաթիլներ:
Ամբողջ համակարգն այնպես Է սարքաբերված, որ ամպն առաջանում Է եւ սկսում Է «անձրեւել» սոսկ Բեռլինում վատ եղանակի ժամանակ: Զբոսաշրջության վարչությունը հույս ունի այս օբյեկտի օգնությամբ Գերմանիայից զբոսաշրջիկներ գրավել Մեքսիկա:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



