Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


Ցուցակների «տրյուկները»

ANALYSIS

Նախընտրական քարոզչության այս վերջին թեժ օրերին, հայաստանյան գրեթե բոլոր լրատվական հարթակները հեղեղված են տարբեր մանր ու մեծ չինովնիկների կողմից կազմվող ընտրողների ցուցակների կազմման, անձնագրային տվյալների հավաքարգրման լուրերով։ Ըստ էության գլխավորապես ցուցակների հետ կապված էր տնօրենների ձայնագրությունների արդեն հայտնի սկանդալը։

Սակայն հետաքրքրկան է նշել, որ բոլոր նմանատիպ ցուցակներն ու տվյալներ հավաքագրումը գլոբալ առումով որևէ գործնական նշանակություն չի կարող ունենալ ընտրական գործընթացի վրա։ Խնդիրն այն է, որ առկա ընտրկարգին շատ թե քիչ ծանոթ քաղաքացիները կարող են փաստել, որ քվերակության գործընթացի կազմակերպման ներկայիս միջոցների, կանոնների ու տեխնիկական սարքերի կիրառության պարագայում այդ բոլոր ցուցկներն ու տվյալները որևէ բանի չեն կարող ծառայել։

Սակայն իրականում խնդիրն այստեղ բոլորովին այլ է։ Պետք է շեշտել, որ չի բացառվում, որ նմանատիպ ցուցակները որոշ դեպքերում  ոչ թե այսպես ասած իշխանության կուսակցության վերին օղակներից եկած հրահանգ են, այլ զուտ մանր չինովնիկների չինովնիկական հոգեբանության արդյունք։ Այսինք վերջիններս պարզապես փորձելով ցույց տալ իրենց նվիրվածությունը, դիմում են ցուցակներ կազմելու և տեղական շտաբենր ներկայացնելու միջոցին, կարծես թե իշխանությանը անձվիրության ապացուցյ ունենալու համար։ Այս գործելաոճն ըստ էության տիրող մթնոլորտի արդյուքն է, քանի որ չինովնիկը մշտապես պետք է փորձի ապահովագրել իրեն և իր պաշտոնը։

Մյուս կողմից, հնարավոր է ն աև, որ այդ ցուցակները կանխամտածված տակտիկական քայլ են։ Ամեն այն հավանականությամբ իշխանության վերին օղակներում շատ լավ հասկանում են, որ ցուցակները կամ քաղաքացիների տվյալները կոպիտ ասած անպետ ինֆորմացիա է քվերակության գործընթացի վրա ազդելու համար։ սակայն մյուս կողմից պետք է խոստովանել, որ հայաստաանյան հասրակության գերակշիռ հատվածը չունի համապատասխան գիտելիքներ քվերակության կարգի ու գաղտնիության վերաբերյալ, ուստի տալով իր անձնագրային տվյալը սկսումէ կարծել, որ իր փոխարեն ընտրությունն արդեն կատարված է և հակառակ քայլն  անլու դեպքում այսպես ասած սուտը կբացահայտվի։ Սա անշուշտ վարչական ռեսուրսի կիրառման դասական օրինակ է, սակայն մյուս կողմից, բոլոր ասյօրինակ ցուցակն երի ու տվյալների հավաքագրումը ավելի շատ ստեղծում է կանխորոշվածության բարոյահոգեբանական մթնոլորտ։

Իշխանությունն այդ քայլով պարզապես օգտագործում է տարատեսակ ցուցակները ոչ թե գործնական այլ հոգեբանական նպատակների համար։ Սա թերևս շատ ավելի վտանգավոր գործելաոճ քան ամենակոպիտ ընտրախախտումն ու լցունումը, քանի որ նման կերպով հասարակության մեջ սերմանվում է անկարողության, անվստահության և ազատ ընտրության անկարողության մթնոլորտ, որ խարխլում է կայուն հասարակության ձևավորման հիմքերը։

Սակայն այս պարագայում պետք է շեշտել նաև, որ չի բացառվում օրերից մեկ իշխանությունը հայտնվի իր իսկ փորած փոսում և այն պահին երբ իրենց իսկապես անհրաժեշտ լինի ոչ թե նկարած, բուտաֆորային հասաարակական վստահությունը, այս պարզապես չլինի։ Թերևս հենց այսքանը առկա վարչակարգը այդպես էլ չի կարողանում ընկալել ու գնահատել։

Աղասի  Մարգարյան

“A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee