Վեդու ջրամբարի տեսլականը. 6000 հա ոռոգման «տրամագիծ»
BLOGԿարինե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
2018 թվականին ավարտվելու են Վեդու ջրամբարի շինարարական աշխատանքները: Արարատի մարզում կառուցվելիք ջրամբարի ջրաղբյուր են Վեդի և Խոսրով գետերը: Վեդու ջրամբարի ընդհանուր ծավալը նախատեսվում է 29.4 մլն խմ, իսկ ջրատվությունը` 32.3 մլն խմ, որը կլցվի Վեդի և Խոսրով գետերի հեղեղային հոսքերով` ոռոգման շրջանից դուրս:
Ջրամբարի կառուցումը կարևոր է նրանով, որ հնարավորություն կստեղծվի ունենալ ոռոգման անխափան համակարգ, որը իր մեջ կընդգրկի 6 հազար հեկտար հողատարածք:
Այդ տարածքից 3500 հեկտարը անցել են ինքնաոռոգման: Դա նշանակում է, որ գործող պոմպակայանները կանջատվեն ամբողջությամբ, իսկ 4-ը կաշխատեն մասնակի, ինչն էլ իր հերթին կհանգեցնի կորուստների 20-25 տոկոս կրճատմանը:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



