Հրազդանում տեղի է ունեցել զոհված զինծառայողի հոգեհանգիստը. ներկա է եղել ՊՆախարարը (լուսանկարներ)
PHOTOnews.am-ը գրում է.
Հրազդանի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում այսօր՝ մարտի 29-ին, տեղի է ունեցել Արցախում երեկ զոհված զինծառայող Արտակ Ռաֆայելյանի հոգեհանգիստը: NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ զինծառայողի հոգեհանգստի արարողությանը ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ԶՈւ բարձրաստիճան սպաներ, ծառայակից ընկերներ, մարզային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ:
Արտակ Ռաֆայելյանն ապրիլի 13-ին կդառնար 20 տարեկան, նրան կհուղարկավորեն վաղը՝ Վանատուրի գերեզմանատանը:
Նշենք, որ Արտակ Դանիելյանը «Գինեսի» գրքի ռեկորդակիր էր, նա 7 ժամ անընդմեջ 11011 անգամ հենում-ծալում վարժություն է արել եւ գրանցվել «Հայկական դյուցազնագրքում» ու դարձել «Գինեսի» գրքի ռեկորդակիր:
20-ամյա Արտակ Ռաֆայելյանն հուլիսին զորացրվելու էր: Նա Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ էր, ընտանիքի ավագ որդին: Նա ունի իրենից փոքր եղբայր, որն այս տարի է զորակոչվելու բանակ:
Զոհված զինծառայողն անապահով ընտանիքից է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտի 28-ին՝ ժամը 13:00-ի սահմանում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Արտակ Էդիկի Ռաֆայելյանը:
Շարունակությունն՝ այստեղ