Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


Քարոզարշավն ընդհանուր գծերով

ANALYSIS

Խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը մոտենում է ավարտին և թերևս արդեն իսկ կարող ենք ընդհանուր գծերով  ամփոփել մասնակցող քաղաքական ուժերի որդեգրած մարտավարությունը։ Ըստ էության պետք է նշել, որ  որպես կանոն նախընտրական քարոզարշավի բնույթն ու եղանակները հաճախ պայմանավորված են լինում քաղաքական ուժի ֆինանսական և այլ ռեսուրսներով։ այս տեսանկյունից օրինակ անհամեմատելի էին կոմունիստական կուսակցության և Հանրապետականի կազմակերպած քարոզարշավները։

Կոմունիստների պարագայում ակնհայտորեն զգացվում էր ռեուրսների պակասը քանի որ կոմկուսն օգտվում էր հատկացված եթերային ժամանակից, փոքր հանդիպումներ էր կազմակերպում տեղերում։  բովանդակային առումով կումկուսի քարոզարշավը հիմնված էր Խորհրդային անցյալի գովաբանության և ներկայացման վրա, այս տեսանկյունից Կոմկուսը շեշտադրում չէր կատարել ընդհանրապես սոցիալիստական գաղափարների և գաղափարախոսության վրա։

Հանրապետական կուսակցության քարոզարշավը կարելի է ասել տեխնիկապես ամենահագեցածն էր՝ Խոշոր ռեսուրսների ներդրմամբ տեսահոլովակներ, մարզային ու մայրաքաղաքային հանրահավաքային բնույթի  լայն հանդիպումներ՝ հագեցած տեխնիկական սարքավորումներով։ Բովանդակային առումով հանրապետականը շեշտը դրել էր իր կարգախոսից բխող անվտանգության և առաջընթացի խնդիրների վրա, և ներկայանում էր որպես քաղաքական ուժ, որը կարող է ստանձնել երկրում քաղաքական պատասխանատվությունը։

Ընտրություններին մասնակցող ուժերից Ելք դաշինքը, Կոնգրես ՀժԿ դաշինքը, առավելապես ընտրել էին անմիջական շփումների միջոցով տարվող քարոզչությունը։ Այս ուժերը քարոզչությունը տանում էին բակային և համայնքային հանդիպումների միջոցով, քաղաքացիներ հետ շփումներով ու  փոքր հանրահավաքային բնույթի միջոցառումներով։ Ելքի-նորամուծություններից էր այսպես ասած տանիքային քարոզչությունը, քանի որ որպես բեմահարթակ ԵԼՔ ներկայացուցիչներն ու առաջնորդները նախընտրում էին ավտոտնակների տանիքները։

ՕՐՕ դաշինքի նախծընտրական քարոզարշավը տեխնիկական առումով քիչ էր տարբերվում մյուսներից՝ կրկին հանդիմումներ քաղաքացիների հետ, հանրահավաքային ելույթներ և այլն։ բովանդկային առումով այս դաշինքի քարոզարշավը մի Ջրառատի դեպքերից և Սամվել Բաբայանի ձերբակալությունից հետո որոշակիորեն ռադիկալ բնույթ սկսեց ստանալ։

Ծառուկյան դաշինքի նախընտրական քարոզարաշավը բավակաան խառը բնույթ ուներ։ Այս դաշինքի միջոցառումներն աչքի էին ընկնում լայն գովազդային արշավով, կազմակերպվող հանրահավքներով, միաժամանակ Ծառուկյան դաշինքը քարոզարշավ էր իրականացնում անմիջական շփումներ և այսպես ասած ժողովրդի մեջ մտնելու միջոցով։ Բնականաբար դաշինքի քարոզարշավի մշտական ուղեկիցներն էին Գագիկ Ծառուկյանին փոխանցող նամակները։

Ընդհնուր առմամբ պետք է նշել, որ այս նախընտրական քարոզրաշավը բավական կոռեկտ էր, և մասնավոր դեպքերից զատ հակաքարոզչություն ու փոխադարձ վիրավորանքները լայն տարածում չստացան։

Աղասի Մարգարյան

PressMedia.am վերլուծաբան

“A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee