Վերջապես մեր ֆիլմարտադրողները գիտակցեցին, որ հանցագործ աշխարհից այն կողմ շատ ավելի կարևոր ու ուշադրության արժանի թեմաներ կան
BLOGԱպրիլի 8-ից Արմենիա Պրեմիումի եթերով մեզ շատ հաճելի անակնկալ է սպասվում՝ 20-մասանոց ֆիլմ ապրիլյան պատերազմի մասին:
Վերջապես մեր ֆիլմարտադրողները գիտակցեցին, որ հանցագործ աշխարհից այն կողմ շատ ավելի կարևոր ու ուշադրության արժանի թեմաներ կան, որոնց հիման վրա կարելի է ֆիլմեր ու սերիալներ նկարել:
Հուսով եմ ֆիլմն իրոք ապրիլյան պատերազմի հերոսական ոգով կլինի ու հեռուստադիտողին կստիպի վերագնահատել արժեքները, հպարտանալ ու ոգևորվել: Ֆիլմը մի օդաչուի պատմություն է, ով առաջին հայացքից, թվում է, սովորական մարդ է, բայց մի ամբողջ երկինք և մի ամբողջ Հայաստան է իր հոգում պահում:
Ինչքան հասկացա կայքերում ներկայացրած կադրերից դերասանական անձնակազմն էլ է շատ մանրակրկիտ և ճիշտ ընտրվել:
Սպասում եմ անհամբեր:



Նյութը՝ Լիլիթ Վանեսյանի
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



