Արտակ Օսեյանը հրապարակել է Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի կազմը
SPORTՀայաստանի ֆուտբլի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը հրապարակել է Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմը: Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 20:00-ին, Բուլղարիայի Ստարա Զագորա քաղաքի «Բերոե» մարզադաշտում տեղի կունենա Եվրոպայի մինչև 21 տարեկանների 201 թ. առաջնության Բուլ ղարիա-Հայաստան հանդիպումը:
Նախապատրաստվելով այդ հանդիպմանը՝ Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը հոկտեմբերի 5-7-ը կանցկացնի մարզական հավաք: Հավաքականը կհանգրվանի «Ռեժինե» հյուրանոցում, իսկ մարզումները կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքականը Բուլղարիա կմեկնի հոկտեմբերի 7-ի առավոտյան: Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը Բուլղարիայի հավաքականի հետ հանդիպմանը մասնակցելու համար հրավիրել է 23 ֆուտբոլիստների.
Դարպասապահներ` Անատոլի Այվազով «Փյունիկ», Գրիգոր Մակարյան «Բանանց», Արտյոմ Կարապետյան «Միկա»: Պաշտպաններ` Արթուր Քարտաշյան «Փյունիկ», Ռոբերտ Հակոբյան «Փյունիկ», Վասպուրակ Մինասյան «Փյունիկ», Հովհաննես Ներսիսյան «Փյունիկ», Արամ Շախնազարյան «Բանանց», Արմեն Մանուչարյան «Բանանց», Գագիկ Մաղաքյան «Բանանց», Իվան Մամախանով «Տորպեդո» (Արմավիր,Ռուսաստան): Կիսապաշտպաններ` Ղուկաս Պողոսյան «Փյունիկ», Ալիկ Առաքելյան «Փյունիկ», Սարգիս Շահինյան «Փյունիկ», Գոռ Մալ աքյան «Շիրակ», Կարեն Հարությունյան «Բանանց», Նաիրի Մինասյան «Բանանց», Անդրեյ Շախգելդյան «Ուլիս», Արտյոմ Սիմոնյան «Ցյուրիխ» (Շվեյցարիա): Հարձակվողներ` Ռազմիկ Հակոբյան «Փյունիկ», Պետրոս Ավետիսյան «Բանանց», Դավիթ Արշակյան «Տրակայ» (Լիտվա) և Արթուր Միրանյան: